2. Հիշյալ քանդակագործներից մեկը Պետրոս Թոմպուլյանն է: Մամուլից («Մասիս», 1880 թիվ, օգ. 21, № 2692) մեզ հայտնի է Ապտուլլահ եղբայրների դրական կարծիքը Պ. Թոմպուլյանի քանդակած Ն. Վարժապետյանի կիսանդրու մասին (աշխատանքը ցուցադրված է եղել նրանց անունը կրող լուսանկարչատանը): Նույն այս ժամանակամիջոցում, տարբեր ստեղծագործություններով հանդես է եկել Եր. Ոսկանը և դարձյալ արժանացել թերթերի խրախուսանքին: Իսկ ո՞վ էր Վարժապետյանի երկրորդ արձանի հեղինակը, մեզ անհայտ է. պարզ է միայն նրա մասին Պարոնյանի կարծիքը: Հատկապես վերջին երկու քառյակներով նա քննադատել է Վարժապետյանի կիսանդրիները և անուղղակիորեն հիշեցրել թե ինչպես Վարժապետյանը քմահաճ ցանկությամբ խափանել է տվել որոշ թերթեր, ի թիվս որոնց և իր «Թատրոնը»։ Այս խնդրին նա անդրադարձել է «Ազգային ջոջերի» մեջ ևս Վարժապետյանին նվիրված դիմանկարում:
3. «Յանիա» կամ Յանինա. Մակեդոնիայի քաղաքներից, այժմ պատկանում է Հունաստանին։ Պարոնյանը երգիծանքով նշում է, որ Յանիան Թուրքիայի ձեռքից վերցվելու է:
4. «Մեղու» — «Մեղու Հայաստանի», քաղաքական, բանասիրական և
առևտրական լրագիր, լույս է տեսել Թիֆլիսում 1858—1886 թվականներին
Ստ. ք. Մանդինյանցի խմբագրությամբ, հետագայում՝ Պ. Սիմոնյանցի։
5. «Փորձ» — Ազգային և գրական հանդես, լույս է տեսել Թիֆլիսում
1876—1881 թվականներին Ա. Հովհաննիսյանի խմբագրությամբ։
6. Պարոնյանը ծաղրել է Գալֆայանի փառասիրությունը, որով նա
ամեն կերպ աշխատում էր իրեն սերած համարել արքայական կամ նախարարական տոհմից:
7. Այս խոսքերով պատասխանեցին հույներ պարսից արքա Թսերքսեսին, որը հարձակվեց Հունաստանի վրա և պահանջեց Աթենքի բանալիները։
8. Ակնարկում է Թուրքիա գաղթած չերքեզներին (մուհաճիր՝ թուրքերեն
նշանակում է գաղթական)։
9. Տե՛ս 1 հունիս, 1880։
10. «Ծաղկաքաղ» — Շաբաթական հանդես, լույս է տեսել Պոլսում, 1880
թականին Թ. Թերզյանի խմբագրությամբ։
11. Նկատի ունի Դիոգինեսին, որը Անդիսթենեսի աշակերտն էր։
12. «Սթամպուլ»— Ֆրանսիական թերթ, լույս է տեսել Պոլսում 1875
թվականից. խմբագիր տնօրեն Հանլի, հետագայում խմբագիրն էր Պ. Անմեղյանը։
13. Ակնարկում է հին Սպարտայի կիսալեգենդար օրենսդիր Լիկուրգոսին (մոտ VII դ. մ. թ. ա.):
14. «Բուրսոնյաք». Մոլիերի «Պարոն դը Պուրսոնյակ» կատակերգության
հերոսը, հանձին որի ծաղրված է գավառացի դատարկաբարո, բթամիտ,
բայց ինքնավստահ ազնվականը։
15. Վոլնեի «Ավերակք կամ խորհրդածութիւնը տերութեանը հեղափոխութեանց նկատմամբ» աշխատությունը լույս է տեսել «Մասիսում», 1880