Այս էջը սրբագրված է
2. Ակնարկում է Բաաղամ կախարդի և նրա իշու հետ պատահած արկածը (տե՛ս Հ. Պարոնյան, երկերի ժողովածու, III հտ., «Մեծապատիվ մուրացկանները», ծանոթ. № 1)։
3. Ըստ կրոնական ավանդության, աստծո հրամանով Հովնան մարգարեն նինվերիներին մարգարեություն էր անելու, բայց նա խուսափեց
աստծո կամքից և իրեն նետեց ծովը, ուր մնաց երեք օր կետ ծկան փորի
մեջ և ազատվեց հրաշքով։
4. Ըստ ավանդության երեք մանկունքը Սեդրակ, Միսակ և Հաբեթնակովն էին, որոնցից Նաբուգոդոնոսորը պահանջեց ուրանալ իրենց կրոնը։
Նրանք մերժեցին և որպես պատիժ նետվեցին հնոցի մեջ, բայց հրաշքով
չայրվեցին։
5. Ակնարկը վերաբերում Է արևմտահայ դերասանների մեծ թվով
Պոլսից Կովկաս տեղափոխվելուն։