— Ինչո՞ւ թող կուտաք, որ ռուս զինվորները անցնին, չգիտեք, որ ասիկա մեր չեզոքության կը վնասե։
— Վնաս չունի իշխան, բավական է, որ գանձուն չվնասե։
— Ան ալ կա յա, աշխատեցեք, որ միշտ իմ կամացս հակառակ
անցնին զորքերը։
— Շատ աղե՛կ, տեր, դուք անհոգ եղե՛ք։
Աղեկ չեզոքություն...
Թայժզ քանի մը ատենե ի վեր Պիսմարք իշխանին ոտքն
է ինկեր, կ՝աղաչե, որ միջամտություն մը ընե։
— Դուք գործին մեջ մտնաք նե՝ կըսե խաղաղություն
կըլլա, խըյանեթ:
— Ի՞նչ կուտաք ինձի, գործին միջամտելու համար, կը
հարցունե իշխանը։
Այս խոսքեն կը հայտնվի, որ եթե Պիսմարք իշխանին
հարյուրին տասը քոմիսիոն մը տանք, պիտի բարեհաճի գործին
մեջ մտնալու։
Մեր վաստակն ի՞նչ է, որ ելնենք քոմիսիոն ալ տանք։
ՀԵՌԱԳՐԱԼՈԻՐՔ
<23>
Կը հաստատեն թե թագավորը հաստատապես որոշեր է երկիրը չեզոքության մեջ պահել։
Տեղվույս հույն հասարակությունը՝ լսելով Հունաստանի պատերազմական պատրաստությունները, որոշեր է 200 հրացան ղրկել շարժուն պահապանաց երկու խումբը զինելու համար։
Ամեն օր մեծ թվով ռուս զինվորներ կուգան հոս։