Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ողջ ըլլա Հունաստանը, մինչև այսօր յուր խոսքին վրա հաստատ կեցած է, այսինքն չեզոքություն պիտի պահե. բայց եկու տես, որ իր չեզոքությունը խելոք չնստիք, պատերազմի պատրաստություններ կը տեսնե։ Այս հաշվով երբ Ռուսաստանի մեջ շարժում մըլլա պարոն Քումանտուրոսը պիտի ըսե.


— Հունաստանը ի՞նչ հանցանք ունի, բոլոր այս բաները ընողը իր չեզոքությունն է։ Հունաստանը պարտավոր է չեզոքությունը պահել, բայց չեզոքության արարքներուն պատասխանատու չճանչնար զինքը։


Միլան իշխանը պատերազմի ելլելու ատեն ուրիշներու պես ըսավ.


— Ի՞նչ ընեմ, ժողովուրդս չեմ կրնար կոր զսպել։


Գեորգ թագավորը այս սովորությունը պիտի փոխե ու


— Ի՞նչ ընեմ, չեզոքությունս չկրցի զսպել, չեզոքությունս՝ պատերազմ կ’ուզե կոր։


«Կամք տեառն օրհնեալ եղիցի»։


Այս օրերս իմացա որ բրենս Կորչաքոֆը նպատակ մունի եղեր։


— Ի՞նչ։


— Իր քաղաքականության ծրագիրը գործադրված տեսնել մեռնելեն առաջ։


— Թող մեռնելեն վերջք տեսնա, ի՞նչ կըլլա։


— Չըլլար:


— Եթե չգործադրվի...:


— Եթե չգործադրվի, չպիտի մեռնի, ատ ալ խո՞սք է։


— Կարծեմ, բրենս Կորչաքոֆը պիտի անմահանա։


Տես, լորտ Պիքոնսֆիլտը ինչպես կը խնդա։


Լորտ Պիքոնսֆիլտ բարեհաճեր է հայտնել թե՝ թագուհվույն կառավարությունը խաղաղություն կուզե, թե՝ Թուր-