— Չէ՛ տղաս, դուն նստե՝, ըսավ Անգղիան։
— Ինչո՞ւ պիտի նստիմ եղեր։
— Հոն երթաս ի՛նչ պիտի ընես, աղաս, պիտի ձանձրանաս
ու քնանաս։
— Ինչո՞ւ քնանամ պիտի։
— Հոն գացողները մեծ մարդիկ են, քեզի հարմար մարդ
չկա, որ հետը նստիս, խոսիս ու ժամանակ անցունես։
— Ես ալ մեկ կողմ կը քաշվիմ, մտիկ կ՝ընեմ։
— Անոնք չպիտի խոսին որ... թուղթ պիտի խաղան...
թուղթեն ալ չես հասկնար, որ քովերնին նստիս ու նայիս։
— Ի՞նչ պիտի խաղան։
— Զիրար կթելու խաղը պիտի խաղան։
— Դուն կթես նե՝ ինձի ալ բան մը կուտա՞ս։
— Դուն ալ երկան ըրիր ա՛...։
— Ինչո՞ւ երկան ընեմ պիտի, ամենն ալ սա խաղեն բան
մը փրցունել կը նային կոր, ինձի ծնրակապ մը տվին, ոտքս
կապեցին։
— Է, Է՛, խելոք նստիս նե՝ ծնրակապ մալ առնել կուտամ
ես քեզի...
Ի՜նչ դժբախտություն Է, որ մեր քաղաքականությունը
մեր ծունկեն վեր չելավ գնաց։
— Դուն իմ խոսքս մտիկ ըրե ու...
Կը խնդրեմ ծունկե վեր մի՛ ելլար, կըսե անշուշտ մտքեն,
թագուհվույն հակառակորդը։
Ռուսիո գանձային պաշտոնյան ալ թութակի պես երկու
խոսք է սորվեր միշտ կը կրկնե։
Ինչ են այդ խոսքերը։
Ահավասիկ:
— Ձար, գանձը հրաման չտար կոր պատերազմ ընելու,
կռվույն հետևանքը վնասակար պիտի ըլլա։
Հասկցա՛նք, իմացանք, գանձը հրաման չտա՜ր կոր պատերազմ
ընելու, շատ աղեկ, գանձը կայսր հրատարակեցե՛ք
սա գործերն ալ լմննան երթան։