Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հող հրապարակախոսներու հասարակաց կարծիքներն բնավ ուժ և զորություն չունին։


Առակն լմնցավ, բայց գործն միայն այս չափով չլմննար։


«Առակն, կըսե Լաֆոնթեն, մարմին է, բարոյականությունն է անոր հողին», ուստի մեր առակն անհոգի մարմին պիտի դառնար, եթե բարոյականով մը չվերջացունեինք զայն։


Բարոյական.— Վա՜յ այն մամլո ներկայիչներուն, որ հասարակաց կարծիքն լսելու համար իրենց ականջն կը խփեն և իրենց փորը կը բանան, իրավ կըսեմ ձեզ, որ այնպիսիներու փորն ուշ կամ շուտ պիտի անոթենա և կշտանալու համար չպիտի կրնան գտնել փշրանք մը... հասարակաց կարծիք։


ՄԵՂՈՒԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Չգիտեմ ինչո՞ւ համար ոմանք նյութի մը քանակությանը միայն կարևորություն կուտան և անոր որակությունն բնավ նկատողության չեն առնուր։ Ատենաբանություն մը, որ չորս ժամ կը գրավե, ծափահարությամբ և մեծ սիրով կընդունվի։ Ամենքն կսկսին իրարու ըսել, «Ի՞նչ գեղեցիկ և ինչ իմաստալից ատենաբանություն, ի՞նչ լուրջ, ինչ ուշիմ և ի՞նչ սքանչելի ճառ», իսկ քառորդ մը տևող ատենաբանությունն իբրե. անիմաստ կը մերժվի։ Զայնի հետ ալ այսպես կը վարվին. ատենաբանություն մը գրե և երկու անգամ արտասանե զայն, տապարտեն. «Ինչ անճոռնի ատենաբանություն, ժողովի մեջ զին համար միաբերան պիտի պոռան. «Ինչ բարձր ատենաբանություն, ի՞նչպես հուզեց սիրտերն, — ունկնդիրներն ժամանակավ սիրտ ունեին,— ի՞նչպես գրգռեց միտքերն, ատենոք հանդիսականներն մտադիր կը լինեին ատենախոսի ճառին,— ասկե ավելի ազդու ատենաբանություն մը չէ եկած ցարդ աշխարհ»։ Երբ ատենախոսե մը ձայնավորություն կը պահանջվի, բնական է, որ առողջ կուրծք չունեցողներն բնավ խելացի խոսք մը, աղեկ գաղափար մը չպիտի կրնան արտասանել։ Ո՜վ տաղանդ, թոքերու և փողերո՞ւ մեջ միայն փնտրելու էինք զքեզ։