Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղովույս մորուքին կը խնդա ըսելով, թե ստիպողական գործ ունի եղեր, հարկադրված է եղեր բացակա ըլլալ. ամենքս ալ գործ ունինք, ի՞նչ ըսել է... քվե, քվե, քվե...

Ձայն մը. — Այս անգամ ներենք իրեն և քիչ քիչ վարժեցնենք զինքը սուտ խոսելու։

Ձայներ. — Ոչ, ոչ, ոչ, հրաժարյալ է։

Քվեի կը դրվի և հրաժարյալ կարձանագրվի Ց... որ փոխանակ սուտ խոսելով ճամբորդ կամ հիվանդ ըլլալու՝ ճշմարտությունն խոսելով ստիպողական գործ ունենալն հայտնելու մեղքն գործած էր։

Ձայներ. — Օրը տարաժամյալ է... ատյանը գոցեցե՛ք... երթւսնք...

Անդամները կը մեկնին և ատյանը կը փակվի:

Բարապանն կերթա արթնցնելու տասնի չափ անդամներ, որ իրենց աթոռին վրա կը քնանային։

Բարոյական. — Մեկ գործը հազար խոսքեն ավելի կարժե, կըսե առածը։