Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գումար մը կընդունի փեսայեն փոխարեն աշխատությանն որով աղջիկն պիտի աջակցեր յուր հորն, եթե անոր քով մնար: Ըսել է թե գյուղացույն չվերաբերեր Այտամին հանդիմանությունն: Մտնենք ուրեմն քաղաքի մեջ և մայրաքաղաքի մեջ: Հոն ալ կը տեսնենք բավական թվով կիներ, որ կը ձևեն, կը կարեն կասեղնագործեն և իրենց ճակտին քրտինքովն տան ծախքը կը հոգան: Այտամին հանդիմանությունը կը վերաբերի այն մարդոց՝ որոնց կիներն կը խոստովանին և կը հավատան, թե կին մը կարգվելեն անմիջապես ետքը իրեն զարդարանքովն միայն զբաղելու է, հայելի մը առջևն, հայելի մը ետևն, հատ մը ձախ կողմը, չորրորդ մալ աջ կողմն առնելով առավոտե մինչև երեկո նայելու է, թե երեսն ինչպես է, ետևի մազերն և շրջազգեստին ետևի կողմն տձևություն մը կը ներկայացնեն, մազերն միևնույն համեմատությամբ ինկած են երկու ականջներուն վրա։ Այս մարդոց՝ որոնց վրա անտանելի բեռ մէ եղած կինն՝ անիրավությունն մեծ է, գիշեր ցերեկ կաշխատին, որ իրենց տան ծախքերը հոգան և երբ իրիկուն մը մոռնան իրենց ապսպրված գլխարկը տանելու՝ կը հանդիմանվին իրենց լծակիցեն սա բառերով. «Եթե կնկանդ գլխարկ առնելու դրամ չունեիր՝ չկարգվեիր և ուրիշին աղջիկն այսպես չթշվառացնեիր»։ Այս տեսակ մարդոց որ իրենց կնկան գերի են բառին ամենալայնածավալ նշանակությամբ՝ անիրավությունն իրոք անտանելի է։ Մեկդի առնելով այս կարգի կիներն ալ քննենք թե կինն անգործ է և միայն այրն կը գործե։ Եթե կինն անգործ կը համարվի ոսկերչություն չգիտնալուն համար, ինչո՞ւ այրն այնպես չնկատվի բաթաթեսով միս եփել չկրնալուն համար, կինը անգո՞րծ կը սեպվի վաճառականական թղթակցություն չընելու համար, ինչո՞ւ ուրեմն այրն անգործ չհամարվի լաթ լվա, ավելի, և այլն չգիտնալուն համար։ Կինն, Սողոմոնի ուզած կինն միշտ կաշխատի, և կինն է, որ տուն կը շինե, ինչպես նաև սատանան է, որ կնկան կերպարանքով տուներ կը քանդե, կը կործանե։ Ես ալ այն կարծիքին եմ, որ աշխատությունն բաժնվելու է էրկան և կնկան մեջ և ոչ մին մյուսին բեռ ըլլալու է։ Ընտանիքն սայլ մէ, որուն լծվելու են հոժարակամ այրն և կինն։