Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լից սև աչքերն զորս խիտ հոնքեր իբրև կամարաձև հովանի կը զարդարեն, դիմական գծերու կատարելությունը, փառավոր հասակն և յուր մյուս հատկությունքն արժանի կը հանդիսացնեն զինքը մեծագույն նկարչին իտեականն իրականացնելու:

Կրիտիկոս. — Քաջ է նկարագրությունս. միայն թե երբ կարդամ ասանկ նկարագիրներ, որ հազար անգամեն ավելի դրված են, կը հիշեմ նամակի մը վերջին տողերն «Խնդրելով, որ ընդունիք, մեծապատիվ տեր, խորին հարգանացս և մեծարանացս հավաստիքն՝ մնամ...»


ԱՅՏԱՄ

— ...Յուր բնության գալովն՝ ինչ ըլլալն երևցավ արդեն... խիստ գոռոզ և կատարյալ բռնակալ, իրեն գերին ըրած է յուր ամուսինը...

Մեկ ամիսե ի վեր Նևոլին՝ մորն հորեղբորորդին Բարիզեն եկած և ինձ դրացի եղած է... յուր անունն է Գիտրան: Ի՜նչպես սրտիս գաղտնիքը քողարկեմ քեզմե... Կը սիրեմ զԳիտրան և քանի որ զինքը կը սիրեմ՝ անզգալի եղան ինձ լքումս և առանձնությունս...

Կրիտիկոս. — Ամուսնույդ գործերն ի՞նչ ըրիր... Չափահաս աղջիկ մունիս, ամուսինդ դեռ նոր մեռած է, կը վայլե՞ քեզի անմիջապես սիրահարության սկսիլ...

Ծիծաղ. — Նախապաշարում են քու կարծիքներդ։

Կրիտիկոս. — Չեմ ըսեր թե հեղինակն հակասության մեջ կիյնա, բայց կերևի թե կնոջ կամ գոնե «Այտամ»-ին սիրան ավելի տրամադրություն ունի Գիտրանով զբաղելու՝ քան թե յուր հանգուցյալ ամուսնույն վաճառատան գործերով։


ՐԻՍԱ

— Երջանիկ ես, և ես ալ քեզմով։ Երբ սիրտը գոհունակությամբ լի է, ամենայն ինչ ներդաշնակություն և շող թվի։ Գիտրան քեզ համար ընդարձակ կրակարան մէ, որ զքեզ ջերմությամբը կողողե, վայելե ուրեմն բարեբաստությունդ և մի՛ ցրվեր ընդվայր անոր մասունքն։