Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կերբերոս — Գլխուս վրա։ Հաչյունդ շարունակե՛, ես ալ երբեմն կօգնեմ քեզ։ Ի տեսություն։

Բարոյական — Այս առակն խիստ հարմար կուգա սնանկացող կամ սնանկանալու միտք ունեցող վաճառականներուն։ Եթե պատվավոր կերպով սնանկանա ոք՝ գործի մարդ չէ, կըսեն. եթե քիչ մը ստակ պահելով սնանկություն հրատարակե՝ խարդախ Է, կըսեն, եթե պարտքն պահանջքեն շատ լինելով շարունակե յուր գործը և պարտք պարտքի վրա բարդելեն հետո սնանկանա՝ գետնին տակն անցնի, կրակե շապիկ հագցուց մեզի, կըսեն։ Ամեն մարդ անպատճառ հանցանք մը կը գտնե իյնողին, խելացին այն է, որ առանց ուրիշներուն խոսքերուն ականջ կախելու, անհաջողության մեջ դիտե յուր պատիվն փրկել և հանուն հաստատամտության ավազակության չձեռնարկել։


ՅՈԻՐԱՔԱՆՉՅՈԻՐ ՈՔ ԻՐ ԿՈՉՈՒՄՆ ՈԻՆԻ

— Ի՞նչպես եք, աղե՞կ եք, պարոն ուղտ։

— Փառք Տիրոջ, դուք ի՞նչպես եք, պարոն ավանակ։

— Շատ աղեկ չեմ, ամիս մը կա, որ պարապ կը պտըտիմ։

— Ես շաբաթ մէ, որ գործի սկսած եմ։

— Շահավո՞ր գործ է գոնե, ապագա ունի՞։

— Իմ ապագաս ի՞նչ կրնա ըլլալ, ներկան փրկեմ հերիք է։

— Ի՞նչ տեսակ գործ է։

— Գեղագրության դասատու կարգվեցա տեղ մը։

— Շնորհավորեմ։ Գիրդ գեղեցի՞կ է։

— Բնականեն քիչ մը հարմարություն ունեի արդեն, քանի մօր ալ աշխատեցա և հիմա բավական աղեկ կը գրեմ։

— Հանձնարարակա՞ն առիր։

— Ոչ, Կաղամբի մեջ պատվական ծանուցում մը հրատարակել տվի, որուն մեջ ըսել տվի, թե «Գեղագրության առաջին կարգի և փորձառու դասատու մը կը փափագի դասատվության պաշտոն վարել. ուզողն Կաղամթի գրատունն դիմե»։ Այս ծանուցումին վրա մեկ քանիներ ներկայացեր են Կարլամթի խմբագրին, որ շիտակն խոսելով, արժանիքես