Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բարեհաճիք ձեր հորն ըսել, որ հինգ հազար ոսկի տա ինձի»։ Առանց աղջիկ ըլլալու կրնամ երևակայել թե օրիորդն՝ որուն ուղղված են սիրո և դրամագլուխի այս հայտնությունն՝ պիտի հեռանար այդ երիտասարդեն, անոր երեսն մեյ մալ չնայելու երդումով։ Դժվար է կարծել թե այսպես չպիտի վարվեր նաև պարոն մը, եթե նմանօրինակ հայտնություններ լսեր օրիորդե մը։ Դրամով մարդ վարձել և անոր ձեռքով վրեժ լուծել կարելի է, իսկ հայտնել թե այն ատեն կը սիրեմ զքեզ, երբ այսինչ անձն սպանես մեզի անբնական կը թվի, թեև կը խոստովանինք, որ կնկան մը զգացմանց խորն թափանցելու համար քիչ մը կին ըլլալու է։


ՏԵՐՊՈՍ

— Զքեզ պաշտելն սրտիս օրենքն եղած է, և քեզ ծառայելը միակ փառքս. հրամայե ուրեմն, ի՞նչ է ուզած ծառայությունդ, ինչո՞ւ զոհի խոսք կընես, սիրով տոչորող սիրտը կը ճանաչե զայն արդյոք, թե կյանքս անգամ ուզես կը նվիրեմ քեզ, միայն թե պաշտելի բերանդ այդ հրամանը տա ինձ։ Դու թագուհի ես, և ես քու գերիդ, ի՞նչ է կամքդ, խոսե՛ և մատուցած ծառայությանս մեծության հավասարին վարձատրությունքդ...։

Կամ մահս վճռե՛, կամ տանջանքս դադրեցո՛ւր։ Ըսե՛, որո՞նք են հրամաններդ, պատրաստ եմ զանոնք կատարելու, եթե հարկ ըլլա նույնիսկ մարդասպան սրով ձեռքերս զինել, պատրաստ եմ դարձյալ, զի իմ միակ պատիժս զքեզ չտեսնել է:

Կրիտիկոս. — Տերպոս կըսե, «Որովհետև դուն Գիտրանը սիրեցիր և նա քու սերդ արհամարհեց՝ որոշեցիր սիրել այն անձն, որ կարող պիտի ըլլա Դիարանն յուր սիրուհիեն բաժնել և զանոնք թշվառության անդունդն գլտորել, նույնիսկ եթե այն անձն աշխարհիս ամենեն ատելի մարդն ըլլա։ Եթե անձ մը չկարողանա այս գործը գլուխ հանել և իրեն օգնական առնե քսան-երեսուն հոգի՝ տարակույս չկա թե այդ քսան-երեսուն հոգին ալ պիտի սիրես»։

Հիրեքա. — Կը հաստատես ինձ թե պատրաստ ես նույնիսկ