Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՐՊՈՍ

— Բայց քեզ ծառայելու փափագս միակ մխիթարությունս պիտի ըլլա։ Ինչ է կյանքն առանց քեզ, եթե ոչ ցամքած ովկիան մոր կաթիլ մի ջուր չունի անգամ։ Կը կրկնեմ քեզ, սիրտդ շահելու համար ոճիրն ու մահը կանգոսնեմ, անտարբերութենեդ կը վախնամ միայն:

Կրիտիկոս. — Կանխիկ բան մը չառած մի երթար, Տերպոս, որովհետև այս Հիրեքան խաբեբա մէ, քու ձեռամբ յուր վրեժն պիտի լուծե և հետո զքեզ պիտի վռնտե։


ՏԵՍԱՐԱՆ ԵՐՐՈՐԴ

ԱՅՏԱՄ ՐԻՍԱ

ԱՅՏԱՄ

— Բավական ժամանակե ի վեր Գիտրանեն նամակ չեմ ընդունած. ի՞նչ կը նշանակե արդյոք այդ լռությունը։ Չեմ համարձակիր, ոչ, չեմ համարձակիր կարծելու, թե զիս մոռցավ արդեն. Գիտրան ուխտադրո՜ւժ. ոչ, ոչ, ճշմարտության և վեհանձնության դեմ հայհոյել է։ Ոչ, բերանը չէր ստեր երբ կերդնուր հավատարիմ մնալ ինձ։ Սակայն ո՞վ կրնա հավաստել ինձ, թե որևէ գեղտնի հիշատակս ջնջած չէ արդեն, և թե սերն ուրիշի մը կերպարանքով չէ տիրապետած անոր սրտին, երբ սա կը ջանար հաղթել այս բռնակալ զգացման...։

Բայց կը զառանցեմ, ոչ, Գիտրան ուխտադրուժ չէ...։

Անստուգությունն սրտին հոգեվարքն է. չգիտե մարդ թե որն ուզե, սույն վիճակին վերջանա՞լը, թե շարունակությունը։

Երբ աղջիկս ամուսնացնեմ, ազատ պիտի ըլլա, և այն ատեն պիտի սուրամ դեպի Բարիզ. անտես մնալով պիտի հսկեմ Գիտրանին վրա:


ՐԻՍԱ

— Եվ ես կը հորդորեմ զքեզ Բարիզ երթալու դիտավորությունդ գործադրելու։ Երիտասարդ ես, կրնաս նախանձորդներ ունենալ...։