Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թերով պետք է, որ քավե մեն մի թափած արտասուքդ... Րիսա՛, մեր ամուսնության հանդեսը կատարեցավ...։ Կյանքս վճիտ շող մ՝է. երջանկությունը երակացս մեջ կը շրջի, հափշտակության մեջ կապրիմ։


ՐԻՍԱ

— Գեղեցիկ երազներուդ իրականությունն բաղձանացս լրումն է։ Վերջապես բախտդ արժանավոր ձեռաց հանձնված է, և ես հանգիստ սրտիվ կրնամ մեռնիլ:

Կրիաիկոս. — Քիչ մառաջ խորհուրդ կուտայիր սակայն կոմսին հետ ամուսնանալու համար։


ԱՅՏԱՄ

— ....Արևելյան զգեստով կին մը.... վրաս հարձակեցավ մեկեն ի մեկ ուզելով սրովն զիս սպաններ Գիտրան արգիլեց ինձ սահմանյալ հարվածն և այն սուրը կորզելով՝ այդ կնոջ սիրտը մխեց ուժգին... ո՜վ երկինք... Հիրեքան։

«Լո՛ւր ինձ վերջին անգամ մի, ըսավ Հիրեքա Գիտրանին, եթե ինձ տված հարվածդ բավական չես համարիր, քանի որ չգիեէիր իմ ով ըլլալս, ահա կուրծքս, զա՛րկ վերստին, մի խիղճ ըներ բնավ. բայց ապահով եղիր, որ ոչ նվազ պիտի սիրեմ դարձյալ զքեզ... և ահա կը մեռնիմ... լքյալ... նախատյար...»։

Ձայնը նվաղեցավ և... վերջին շունչը փչեց...

Գիտրանս ձերբակալեցին. օրեր, շաբաթներ անցան և Գիտրան տակավին բանտարկյալ է:


ՏԵՍԱՐԱՆ ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ

ԳԻՏՐԱՆ ՐԻՍԱ

Տխուր պաշտոն մունիմ ձեր քով... Այտամ ոչ ևս է։

Տիկի՛ն, դուք եզական բարեկամուհի մը կորուսիք, իսկ ես համայն զաշխարհս: