Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Որկրամոլ. — Մանավանդ երբ պնակ մը դնես առջևը լի... գովեստով։

Ուսանիլ. — Տգիտությունն ճանչնալ։

Ուրանալ. — Սիրտ մորուն հիշողությունն տկար է:

Չարություն. — Բարության վրա կը հոլովի։

Պայմանագրություն. — Հոդված վերջին. «Երկու կողմն ալ ազատ պիտի լինի սույն պայմանագրությունն առ ոչինչ համարել»։

Պանիր. — Սեղանին վերջաբանը։

Պատանդ.— Վստահություն ունիմ վրադ, սակայն հարգենք օրենքն։ Հազա՞ր ոսկի կ՚ուզես, երեք հազար ոսկինոց տունդ իմ անվանս դարձուր։

Պատուհաս. — Երուսաղեմի պարտքը։

Պատսպարան. — Անհոգություն։

Պատրվակ. — Պատճառին կեղծը:

Պարգև. — Ինչ որ բռնությամբ կ՚առնեն: