Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դուխեն իջնելով, ի՞նչ աղաղակ է աս, ինչ գոռում գոչում, ի՞նչ իրարանցում, ամեն օր է աս կռիվը, թույլ չեք տար, որ օր մը առավոտյան քուն քնանամ․..

— Կուզե՞ք իմանալ, թե ինչ պատահեցավ նորեն, թե ի՞նչ աղաղակ է աս, թե ի՛նչ գոռում գոչում է, թե ի՛նչ իրարանցում է, թե ինչո՞ւ ամեն օր է աս կռիվն, թե իեչո՞ւ թույլ չենք տար ձեզի, որ բարեհաճիք առավոտյան քուն մը քնանալով ձեր փափուկ մարմինն խնամել, ըսեմ ձեզ, տիկին, երեսի վրա ձգված մարդ մեմ ես այս տան մեջ, ստակի մը պատիվ չունիմ, նույնիսկ սպասավորս, այդ անամոթն, այդ լիրբը, կը ծաղրե զիս ու կը խնդա վրաս։ Անոթի եմ տակավին, չբերին ինձ նախաճաշս, ո՛չ կոշիկներս և ո՛չ հովանոցս, մինչդեռ Արարատ աշխարհ գործին գլուխը գնաց և ահագին գումարներ վաստկեցավ, հասկցա՞ք հիմա, թե ի՞նչ պատահած է նորեն, թե ի՞նչ աղաղակ է աս, թե ի՞նչ գոռում գոչում է, թե ի՞նչ իրարանցում է, թե ինչո՞ւ ամեն օր է աս կռիվն, թե ինչո՛ւ թույլ չենք տար ձեզի առավոտյան քուն քնանալ...

— Իրավունք ունիք... իրավունք ունիք... արգարությունն ձեր կողմն է, անիրավ է թորոսը, ծույլ է, լիրբ է, աներես է, ինչ որ կըսեք ճշմարիտ է, կախելու է Թորոսը, այդ անպիտանը։

— (Պոռալով) Ինչո՞ւ իրավունք ունենամ, ինչո՞ւ արդարությո՞ւնն իմ կողմս ըլլա, ինչո՞ւ անիրավ ըլլա Թորոսն, ինչո՞ւ կախելու է, Թեորոսը... զիս բարկացնել կուզեք, տիկին։

— Ի՞նչ ըսեմ հապա, Թորոսն իրավունք ունի ըսեմ։

— Ան ալ մի ըսեր։

— Ի՞նչ զրուցեմ ուրեմն։

— Ինչ որ կը զրուցե մեկն ասանկ պարագաներու մեջ. ճշմարտությունն։

— Եթե ճշմարտությունն զրուցել հարկ ըլլա՝ պիտի ստիպվիմ ըսելու, թե դուք եք պատճառ, որ...

— Ե՞ս եմ պատճառ, ե՞ս եմ պատճառ..․ մնաք բարով։

— Ամեն օր պատճառ մը կը գտնես բարկանալու։

— Երեկ չորս ժամ սպասեցի, որ կոշիկներս փայլեցնե, առջի օր կաթս առնված չէր, անցյալ շաբթու կեսօրին գնացի գրասենյակս՝ որովհետև սպասեցի, որ հովանոցս գտնվի, ո՞ր