Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՈԽՆ ԵՎ ՍՈԽԱԿՆ

Ծիծաղ — Հոս եկուր, Իպպոս, խնդալու արժանի դեպք մալ ես պատմեմ քեզի։

Իպպոս — Շատ աղեկ, պատմե՛։

Ծիծաղ — Տզրուկն օր մը կը հրատարակե լուր լրագրույն մեջ, թե սոխակն խելագարելով ինքզինքն գետի մը մեջ նետեր է և խեղդվեր է։ Քանի մը շաբաթ ետքը՝ այս խելագար և խեղդված սոխակն ինձի կը ներկայանա. — Աս ի՞նչ է, կըսեմ, դուն խելքդ փախուցած չե՞, ինքզինքդ գետ նետած չե՞ս, խեղդված չե՞ս. — Չէ, կըսե, ոչ խելքս փախուցած եմ և ոչ ալ մեռած. — Հապա տզրուկն այսպես գրած էր. — Որո՞ւ հոգ.— Որո՞ւ հոգ... մարդեր կան, որ քեզի ողջ առողջ ալ տեսնելու ըլլան՝ չպիտի հավատան, որ դուն մեռած չես, վասնզի անոնք լրագրական լուրերուն մեծ հավատք կընծայեն։ Բացի ասկե, կարելի է, որ ձայնավորության համար քեզի պետք ունենան և զքեզ մեռած կարծելով՝ ուրիշ մը կանչեն։ Գնա տզրուկին, հասկցուր իրեն, թե ողջ ես, և աղաչե, որ այդ սխալն ուղղե՛։

Իպպոս — Վե՞րջը։

Ծիծաղ — Հիմա կը հասկնաս։ Սոխակը տզրուկին կը դիմե և հետևյալ բանակցությունն տեղի կունենա իրենց մեջ.

Սոխակ — Սառա եմ, պարոն տզրուկ։

Տզրուկ — Բարի եկար, կարծեմ բաժանորդ գրվիլ կուզես։

Սոխակ — Ոչ, սխալ մը ուղղելու եկա։

Տզրուկ — Ի՞նչ սխալ։

Սոխակ — Ինձի համար գրած եք, որ գետին մեջ նետվեր խեղդվեր է։

Տզրուկ — Այո՛, գրեցի։

Սոխակ — Սխալ է։

Տզրուկ — Անկարելի է, որ սխալ ըլլա. ես լուրերս ստույգ աղբյուրներե կը քաղեմ, իմ տված լուրերուս մեջ սուտ չկա։

Սոխակ — Բայց ես ողջ եմ։

Տզրուկ — Ատ իմ գիտնալու բանս չէ, դուն մեռած ես ինձի համար...

Սոխակ — Սակայն իմ շահուս կը դպչիս, եթե չուղղես այդ