Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վրա բռնանալու... կարծիք և խիղճ, որքան նվիրական բաներ են, գիտե՜ս արդյոք։

— Քանի որ կարծիքն և խիղճն այնքան նվիրական բաներ են, ինձի բնավ ստակ մի՛ տար. ա՜ս ըսել կ՚ուզես։ Խումբ մեք դուք, որ խիղճ և կարծիք ըսելով ձրի հաց ուտել կուզեք։

— Չեմ ընդունիր ատ խոսքը։

— Ահա քեզի պայմանաժամ մինչև վաղը առտու, պատասխանդ պատրաստե։

Հացագործը կը մեկնի։

Քուրմը կը մտմտա, թե հետևյալ օրն ուտելիք պետք է զավակացը, կողակցին և իրեն համար, քուրմերն մեծ մասամբ կին ունին և մանավանդ զավակ ալ ունին, թե յուր խիղճն պնակի մը մեջ դնելով վրան քիչ մը ձեթ լցնելով և քանի մը լիմոն սխմելով չկրնար կերակուր մը պատրաստել: Ի՞նչ ընե կը խոնարհի ընդունելու կողակցին զավակացն և յուր որովայնին կարծիքն, որ հետնյալ օրն պիտի կազմե հասարակաց կարծիքն։

Ո՜վ հասարակաց կարծիք, ո՞ր տեղվանքեն դուրս կը քաշեն, կը հանեն զքեզ։

Հետևյալ առավոտ հացագործն կը ներկայանա։

Խեղճ քուրմն անգամ մ’ալ կը նայի խղճին և հացագործին։

— Ի՜նչ որոշեցիր։

— Կամքդ ըլլա թո՛ղ։

— Շնորհակալ եմ, պարտքդ վճարված է։

— Հետդ այսպես վարվելով, կարծեմ թե բարիք մըրի ձեզ:

— Բայց իմ խի՞ղճս...։

— Սըվոնց խոսքը մի ըներ ինձի։ Սա քվեդ գրե՛, ինձի տուր, որ տանիմ և ստակս առնեմ։

Քուրմը կը հնազանդի։

Ի՞նչ ընե Հ... Ս... այս կարգի խիղճ քուրմերու և աստվածներուն, որ իրենց պաշտոնին հրաժեշտ տալով միայն կրնան մահկանացուներուն իրական ծառայություններ մատու-