Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

...Խիկար,

Ինչ որ ալ գրես, կուզեմ կարդալ զքեզ, որովհետև քիչ մը, ներեցե՛ք, ողջաքթություն ունիմ.

Ձերդ ողջաքիթ

Ինչպես կերևի սույն նամակներեն, Խիկար այլ և այլ հրավերներ կընդունի վերջին օրերս՝ այլ և այլ քիթերու ստորագրությամբ, որ, մեծ մասամբ, ճնշում բանեցնել կ՛ուզեն, կամ, լավ ևս, կը կարծեն, Խիկարին քթին վրա, որ յուր անկախությամբն փայլած է ցարդ։

Այս ամենուն միանդամ ընդ միշտ պատասխանելու համար պարտք կը համարինք այս ազնվասիրտ և մեծապատիվ քիթերուն հայտնել, թե Խիկար կը հարգե քիթերուն ազատությունն, նույն իսկ այն անձանց քիթերուն անկախությունն, որ քիթ չունին և կամ համոզվելու փափագ։ Սակայն քաղցր պարտականություն մը կզգա հալածելու այն ամեն քիթերն, որ իրենց ներքին համոզման հակառակ, կը խոնարհին ամեն ծաղիկ ուրիշին քիթովն հոտվտալ, իրենց քիթն ուրիշի վաճառել և որ սոսկային է՝ շաբաթվան մը մեջ հարյուր զույգ կոշիկ մաշել, տունե տուն, թաղե թաղ, գյուղե գյուղ, քաղաքե քաղաք շրջելով, իրենց համաքիթներ պատրաստելու համար այլ և այլ հնարքներով և մեքենայություններով, ո՛ր կուսակցության ալ վերաբերին ազգին շահուց պաշտպան հանդիստցող այդ մեծարո քիթերն։

Խիկար՝ յուր ողջամիտ ընթերցողաց ապավինած՝ ապահով վիճակի մը մեջ՝ կը գիտե իրերն և անձերն կատարյալ պաղ արյամբ և անաչառությամբ։ Կատակերգության դերասաններեն չէ որ այսօր սպասավորի, վաղը կեղծավորի, հետևյալ օրն շողոքորթի և մյուս օր հակառակորդի, զրպարտչի կամ խեղկատակի դեր կատարե և ամեն գիշեր գույն, ձև և շարժում փոխե, այլ պարզ հանդիսական մէ և, ազատ ոևէ ճնշումներե, կարող է յուր քթին անկախությունն պաշտպանել աներկյուղ։

Այն հրապարակի քիթն, որ ուրիշի քիթերեն ներշնչվելու հարկին մեջ կզգա ինքզինք՝ պարտի հրաժեշտ տալ հրապարակին և ոտքը քար մը կապելով ծովը նետվիլ։ Այսպես պիտի