Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ըներ Խիկար երբ նման օրինակ պարագայի մը մեջ գտնվեր, իսկ այսօր, շնորհիվ յուր ողջամիտ բաժանորդաց և ընթերցողաց, ամեն ույժ կը վայլե յուր քթին անկախությունն պահպանելու համար, և բնավ պետք չզգար ո՛չ ծափահարություններե քաջալերվելով յուր կարծիքն զոհելու, ո՛չ ալ սույլերե վհատելով оտարի քիթն խնկարկելու և անոր երկիր պագանելու։

Ըստ Խիկարի, ամեն պատվավոր քիթ, որ տակավին կը շնչե, պետք չէ որ մեռյալ քթի նշաններ բերե յուր վրա։

Կը վերջացնենք մեր հոդվածն հայտնելով, թե Խիկար ո՛չ այժմ և ո՛չ առ հապա աստվածներու այս կամ այն կուսակցության հաճելի ըլլալու նպատակավ չպիտի գործե բնավ, և յուր քթին ուղղութենեն մազի չափ չպիտի շեղի։

Ով որ քիթ ունի հոտվտալու՝ թող հոտվտա։