Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ավելի մի՛ խոսեցներ զիս, սիրելի քույր իմ։ Ինչպես կը տեսնես՝ մարդիկ կան, որ շողոքորթութենե չկշտանալով՝ իրենք զիրենք աստվածացնել կուզեն, մարդիկ ալ կան, որ շահու համար ուրիշներր կանմահացնեն։ Գութ չէ ուրեմն պատկերն, զոր տեսած ես, այլ անբարոյականություն։ Անդիի աշխարհ չեմ գտնվիր ես, ոչ ալ իմ պատկերս։

Խիղճ. — Եթե օր մը հարություն առնեք՝ կը փափագի՞ք անգամ մալ երթալ անդիի աշխարհ։

Գութ. — Սնավ երբեք, որովհետև շատ հալածվեցա, տանջվեցա և չարչարվեցա հոն։

Խիղճ. — Սիրտդ չվիրավորվի, սիրելի քույր իմ, ներե՛ ինձ, որ անաչառաբար խոսիմ քիչ մը։ Կարծեմ թե շատ տուներ կործանած ես անդիի աշխարհին մեջ։ Սնանկացուցած ես այն սեղանավորներն ու վաճառականներն, որոց քով ապրած ես։ Այնքան գթասիրտ բրած ես զանոնք, որ միշտ օգնելով որբին, աղքատին, տնանկին, հեղինակներուն, լրագրապետներուն, զրագետներուն, սովյալներուն, հրկիզյալներուն, աղքատ դպրոցներուն, թատրոններուն, հիվանդանոցներուն, կորուսած են իրենց դրամարկղին հավասարակշռությունն և ինքյանք օգնության կարոտ մնացած են։

Գութ. — Այո՛, այո՛, և ո՞վ կ՝ըսե, թե գութն զոհ չպահանջեր, զոհել միույն հարստությունն հարյուրավորներու երջանկության։

Խիղճ. — Խոսքը մեր մեջ մնա, քանի մը կանանց ալ անբարոյականության պատճառ եղած ես։ Հիսուն տարեկանեն վար կանանց սրտին մեջ գործ չունեիր դուն, ներե՛ համարձակությանս։ Գութ. — Չեմ հասկնար ինչ ըսել կ՝ուզես։ Բայց դուն ալ քու ծառայություններդ պատմե՛։

Խիղճ.— Ես խիստ քիչ ժամանակ մնացի անդիի աշխարհ, քանի մը անգամ միայն ուզեցի խոսքի մեջ մտներ «Դու մեր գործին մի՛ խառնվիր» ըսին ինձ, ես ալ քաշվեցա։ Տարակույս չկա, թե բավական տուներ ալ ես պիտի կործանեի, եթե քեզի պես զեղծում գործեի պաշտոնիս մեջ։ Տնտեսագիտություն գթո՝ ինչպես նաև խղճի մեջ, սիրելի քույր իմ, գթո և խղճի շռայլությունն վնասակար է։ Այժմ երթանք եփելու օշարակն