Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՀ ԵՎ ԾԻԾԱՂ

1 Պարկաներն ըստ հունական դիցարանության դժոխքի երեք աստվածուհիներն էին, որոնցից մեկը բռնում էր իլիկը, մյուսը մանում իր մարդկային կյանքի թելը, իսկ երրորդը՝ կտրում։

2 «Փիլոպիպղոս» — Տե՛ս «Փիլոպիպղոս և Անթոս», ծանոթ. № 1:

3 Այսինքն՝ բակլայով վիճակ բանալ, բախտ գուշակել։

4 Այսինքն՝ կախարդանքով։


ԱՆՀԱՂԹ, ԱՔԻԼԼԵՍ ԵՎ ԾԻԾԱՂ

1 Ակնարկում է արևմտահայերի ազգային երեսփոխանական ժողովը։

2 Երուսաղեմի հայոց վանքի պարտքը, որը ժամանակի ազգային հուզող և ծեծված հարցերից էր (տե՛ս Լ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Գուզկունճուք», ծանոթ. № 2)։

3 «Գրասեր» — Գրասեր Ատոմ՝ Ե. Տեմիրճիպաշյանի ծածկանունը։

4 Տե՛ս «Կենդանիներու մամլույն հասարակաց կարծիքն», ծանոթ. № 5։

5 Տե՛ս «Կենդանիներու մամլույն հասարակաց կարծիքն», ծանոթ. № 1։

6 «Դամասիաս» — Լուցիանի հերոսներից մեկի անունը, որը հունարեն նշանակում է սանձող, ընկճող։


ՃՊՈԻՌՆ ԵՎ ԿԱՊԻԿՆ

1 Պարոնյանը կրկին անդրադարձել է Երուսաղեմի հայոց վանքի պարտքին։ Ճպուռը վանքի միաբանության անդամներից է, իսկ կապիկը՝ ազգային վարչության պաշտոնյա։

2 «Լաֆոնթենհն...» — նկատի ունի Լաֆոնտենի «Ճպուռն ու մրջյունը» հայտնի առակը։

3 Արտահայտությունը վերցված է Լաֆոնտենի «Ճպուռն ու մրջյունը» առակից, և այն հարմարեցված է սույն նյութի բովանդակությանը՝ Սիոնի որդիք անվանեյով Երուսաղեմի միաբանության վանքի անդամներին։


ԾԻԾԱՂԻՆ ԿԱՐԾԻՔՆԵՐՍ

1 Ըստ կրոնական ավանդության Սոդոմ և Գոմոր քաղաքների կործանման ժամանակ աղետից փրկվում է միայն Ղովան իր ընտանիքով։ Ճանապարհին Ղովտի կինը, հակառակ աստծո պատվիրանին, ետ է դառնամ և նայում այրվող քաղաքներին, որի պատճառով քարանամ է և վերածվամ աղե արձանի։