Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եզն — Հայրը տղան դուրս տանելուն պես՝ դիմակավոր մը մտավ օթյակն։ — Ա՛հ, սիրունիկս, ըսավ, երկու ժամե ի վեր կսպասեի, որ էրիկդ դուրս ելներ և ես գայի հետդ խոսելու։ — Ի՞նչ ընեմ, սիրականս, տղուն գործը հիմա եկավ։ — Եթե տղան գործ չունենար՝ այս գիշեր չպիտի՞ կրնայինք տեսնվիլ։ — Ես վստահ էի, որ տղան գործ պիտի ունենար, վասնզի քիչ մը լուծողական դեղ խմցուցի իրեն, պզտիկ շիշ մը օլիո տի րիշինո:

Կապիկն — Ո՞վ Արամազդ... մարդերն սիրահարության համար օլիո տի րիչինո կը գործածե՜ն...

Եզն — Մտիկ ըրե։ — Գոնե քիչ մը շատկեկ խմցունեիր։ — Կրնանք բավական ատեն տեսնվիլ։ — Ի՞նչպես ես, աղեկ ես, սիրուհիս, այդ էրկանդ հետ ի՞նչպես ժամանակ կանցունես։ — Մի՛ հարցներ, շատ գեշ, եթե կարելի ըլլար այսօր կը թողուի զինքն: — Մի՛ թողուր, ժամանակը գեշ է. դրամ չկա, գործածե զինքը քանի որ կրնա կոր տունին ծախքը հոգալ։ — Իմ միտքս ալ անանկ է։ — Վար չպիտի՞ իջնաս պարեր Վերջը պիտի իջնամ։ — Եկո՛ւր վերջը, քիչ մը կը խմենք, կը խոսինք. ես երթամ, էրիկդ հիմա կուգա։ — Բայց նորեն եկուր, կարծեմ տղաս ամեն մեկ քառորդին դուրս ելնելու հարկին մեջ պիտի գտնվի։— Անգութ, էրիկդ գործարանի մեջ սպասել պիտի տաս աս իրիկուն...

Կապիկն — Եվ ատանկ կնկան գլուխը չեն կտրեր...

Եզն — Ասանկ էրիկներու եղջյուրավոր անունը կուտան կոր... Հիմա դառնանք աջակողմյան օթյակին։ — Անգութ մարդ, Կը վայելե՞ քեզի, որ զիս միս մինակ թողուս հոս, և երթաս Ժամերով աղջիկներու հետ պարես, խնդաս խոսիս: — Ի՞նչ վնաս ունի եղեր։ — Ինձի պես տատրակի նման կին մունենաս և երթաս ուրիշ կիներու հետ զվարճանաս: — Ի՞նչ կըլլա եղեր։ — Երկու ժամ է միս մինակ հոգիս ելավ։ — Աշխարհ չկործանեցավ ա, խաղալով։ — Ձանձրացա, քիչ մնաց պիտի ճաթեի։ — Ավետարանեն թուղթ չպատռեցինք ա՛, ցատկելով: — Տեսնողներն ի՞նչ կըսեն, այս մարդն կինն միս մինակ ձգեր է և ուրիշներու հետ ժամանակ կ՝անցունե։ — Ո՞վ պիտի տեսնա։ — Ել, երթանք, բարով խերով չգայի և անառակություններդ չտեսնայի։ — Ի՞նչ անառակություն ըըի։ — Ի՞նչ պիտի