Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄՈԻԿԵՐՈԻ ՀՈԳԱԲԱՐՁՈԻԹՅՈԻՆՆ

Ծիծաղ — Ի՞նչ կուղես, կատու։

Կատու — Եթե վրաս չես հարձակիր, կուզեմ ձեզի հետ քիչ մը խոսիլ։

Ծիծաղ — Անհոգ եղիր, արդեն կը ճանչնամ քեզի, պատվավոր կատու մես։

Կատու — Շնորհակալ եմ։

Ծիծաղ — Ի՞նչ կուզես։

Կատու — Մուկերու վարժարանի մը մեջ դասատու կարգվեցա։ Հոգաբարձություններն ընդհանրապես աղեկ գաղափար չունենալով կատուներուն վրա, անոնց գաս տված ժամանակը շուն մալ կը դնեն դասարանին մեջ, որ կատուներն մուկերը չտանին։

Ծիծաղ — Այո՛։

Կատու — Զիս ալ անկիրթ կատու մը կարծելով, հոգաբարձությունն շուն մը սպասել կուտա դռան առջև, զիս դիտելու համար։ Կաղաչեմ, մի՛ վիրավորվիք, շանն ըսելիք մը չունիմ ես, իմ խոսքս հոգաբարձության վրա է։

Ծիծաղ — Շարունակեցեք։

Կատու — Ես կրթված կատու մը լինելով՝ շատ մուկերուն ընկերությանը մեջ գտնված եմ, ինչպես նաև շուներուն հետ ալ գտնված եմ, առանց միույն վրա հարձակելու և առանց մյուսեն հարձակում կրելու, նամանավանդ աշխատած եմ, որ ասոնց մեջ տգիտությամբ մուտ գտած հակակրությունն բառնամ, ուստի շատ ծանր եկավ ինձ այժմ հոգաբարձության այս ընթացքը. եթե վրաս վստահություն չունին, ինչո՞ւ զիս ի պաշտոն կը կոչեն, եթե ունին՝ ինչո՞ւ իմ վրա պահապան կը դնեն շունը։ Նորեն կաղաչեմ, մի՛ վիրավորվիք, ես շանը հետ բան մը չունիմ։

Ծիծաղ — Ինչո՞ւ պիտի վիրավորվիմ, կարծես թե ես ամեն շուներուն հետ համակարծի՞ք եմ, շուն կա, շուն ալ կա. հավանական է, որ ձեր վրա պահապան կարգված շունն ալ ձեր վրա հարձակի, և հոգաբարձությունն պարտական կըլլա պահապան մ՝ալ այդ շան համար կարգել։

Կատու — Վերջապես ես չկրնալով հանդուրժել այս ան-