Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՄԲԱՎՆ ԵՎ ԲԱԽՏՆ

Համբաավ — Ամենեն ավելի սիրածիդ վրա կերդվնցնեմ զքեզ, ըսե՛ ինձ ի՞նչ կուզե ինձմե այս Ծիծաղը։

Բախտ — Ի՞նչ գիտնամ, միայն Բարոյականին հետ աղեկ կը վարվի, մյուս ամեն շուներուն հետ կը կռվի միշտ։

Համբավ — Բարոյականեն ինչ սորված է, սիրվելու ի՞նչ բան ունի, փոփոխամիտին մեկն է. մեկ կենդանիին վրա ծաղրածն մյուս կենդանիին վրա կը գովե. այս տարի պարսավածն գալ տարի կը պաշտպանե, միևնույն արարքն այս գյուղին համար հարվածելի է կըսե, իսկ մյուսին համար պաշտպանելի. այս չէ՞ բարոյական ըսված անպիտան շունը, որ ամեն րոպե կարծիքն փոխելու ենթակա է։

Բախտ — Ծիծաղն ալ գիտե բարոյականին ի՛նչ ըլլալն և օձիքը ձեռք չտալու համար կաշխատի կարելի եղածին չափ այն զեղծումներուն վրա միայն ծիծաղիլ, որ հաջորդ տարիներու մեջ ալ պարսավելի պիտի համարվին։

Համբավ — Բայց թողունք այս խնդիրն, մեզի հետ այսպես խստությամբ վարվելու ի՞նչ իրավունք ունի։

Բախտ — Ինձի հետ ալ ավելի թշնամությամբ կը վարվի, չտեսներ զիս կռվի մը հետ, ինքնիրմե կելնե, կը կատղի, բարկութենե լեզուն կը խածնե, ասդին անդին կը վազվռտե և փողոցներու մեջ «Աս ի՞նչ անիրավություն է» ըսելով կոկորդը կը պատռե։

Համբավ — Որու հոգ, իր անձին կը վնասե։

Բախտ — Եղբա՛յր, քանի մը անգամ իրեն ալ գեացի, բայց չկրցի գտնել, օր մը միայն գտա զինքն, որ կը կարդար, ուզեցի ներկայանալ, մերժեց, ըսելով՝ թե զիս ընդունելու ժամանակ չունի և այսօր կը փափագի, որ ուրիշներուն ալ չերթամ։

Համբավ — Կը հասկնամ, չկրնալով զմեզ ունենալ, մեր պատիվն կոտրելու կաշխատի, մեզի շուներուն կարգը դասելով։

Բախտ — Անհասկանալի բնավորություն մունի, կուզե, որ յուրաքանչյուր ոք յուր աշխատության պտուղն վայելե