Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՕՂԻԻՆ ՍԱՀՄԱՆԸ

Անցյալ շաբթու Սամաթիո թաղականները օղիով հաշտված ատեննին անոնցմե մեկը օղիները բերող մանչուկին հարցուոց.

— Ի՞նչ կարծիք ունիս օղիին վրա:

— Սա կարծիքն ունիմ, որ օղին կռվի հաշտություն կը ձգե և հաշտության մեջ ալ կռիվ։

— Ըսել է որ դարձյալ պիտի կռվինք։

— Այո՛, բայց դարձյալ պիտի հաշտվիք։