Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որսորդները էրիկ մարդիկ են, հրացաննին ալ բերաննին է, գնդակնին ալ խոսքերնին է, վառոդնին ալ սրտերնուն մեջն է։

Ամեն անգամ, որ այս որսորդներուն վրա կը խոսիմ, կնիկ ստեղծված չըլլալուս համար փառք կուտամ Ասսաւծո։

Կարծեմ դեռ հառաջաբանի մեջ ենք:

Աղեկ որ կնիկ ստեղծված չեմ։

Սկյուտարու և Գուզկունճուքի մեջտեղը գտնվող թաղերուն մեկուն մեջ, անցյալ շաբթու, ժամը գիշերվան երկուքին միջոցները պատվավոր ընտանիք մը իր ազգականաց մեկուն տունը այցելության գացած ատենը, քանի մը լիրբ երիտասարդներ այս ընտանիքին անվայել խոսքեր կուղղեն։

Աղեկ որ կնիկ ստեղծված չեմ։

Ընտանյաց հայրը, որ ազնվական անձ մ’է, իր բարեկամաց մեկուն կաղաչե, որ թաղին քեհյային իմացնե եղելությունը։

Այս թաղին քեհյան ընդհանրապես գինետունները պարտելուն (անշուշտ այն տեղվանքը ավելի անկարգություններ տեղի ունենալուն համար), գինետունե գինետուն պտըտելով կը հաջողին զինքը գտնել և եղելությունը պատմել, լրբության հեղինակներն ալ հականե հանվանե իրեն ծանոթացնելով։

— Ի՞նչ ըսել է, կը պոռա քեհյան, իմ թաղիս մեջ ասանկ անկարգություններ ըլլան, ասիկա իմ պատվույս կը դպչի, ես հիմա կերթամ և անոնց կը սորվեցնեմ։

Այս սպառնալիքը ընելեն ետքը՝ օղիի գավաթը աճապարանոք կը պարպե և գինետունեն դուրս կը ցատկե, և բոլոր գինետուններուն հանդիպելով — այս քեհյան Շիրքեթի Խայրիեի տիլենճի շոգենավն է, ամեն իսկե լեներուն կը հանդիպի — անոնց մեկուն մեջ փնտրածները կը գտնե։

— Ծո, չե՞ք ամչնար դուք, լիրբե՛ր, ավանակնե՛ր։

— Ի՞նչ կա։

— Ինչ պիտի ըլլա, հիմա ձեզի ամեննիդ ալ զապթիե պիտի տամ.

— Ի՞նչ է եղեր։

— Առջի գիշերը ընտանիքի մը անվայել խոսեքը ըրած եք[1]։

— Սխալ ըլլալու է, ծո՛ կարսոն, քեհյային օղի մը տուր։

— Ես ալ հասկցա սխալ ըլլալը զերե դուք անանկ տղաքներ չեք։

  1. Աղեկ որ կնիկ ստեղծված չեմ: Ծ. հեղ.: