Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծեմ ալ ձեր խոսիլը անկրթություն է», «Պե ճանրմ, մենք ալ ան բարտոնին աճեմիսին չենք, ամա, իմ առնելիքս». — «Երկար ըրիր, ամա, բարտոն աղբար, բարտոն, բարտոն, բարտոն. ըսելիք կը մնա՞ հիմա. ա՛ռ քեզի բարտոն մ՚ալ, է՜ոֆ. իշտե բարտոն»։ Հիմա աս բարտոնով կեոյա ան մարդը քիչ ստակ չկորուսածի պես կըլլա եղեր (ըստ Մեղուի) մեյեր։

Անցածներս այս վերնագրով հոդված մը տված էր Քամ. հոն մարդիկ իրարու ինչեր կընեն ու մեկ բարսանով մը կ՛ազատին ցասուցեր էր. հիմա կը տեսնենք, որ անոր մեջ պակաս մը մնացած է եղեր. այս անգամ այն պակասը կը լեցնենք։

Տեր Գրիգոր անունով քահանա մըն ես, որպեսզի եկեղեցին շուտ ավարտի՝ կելնես Ավետարանին մեկը պակաս կարդալ կուտաս. ժողովուրդին մեջեն հասկցող մեկը կ՛ելնե կը հարցնե, թե վերջին Ավետարանը ինչո՞ւ չկարդացվեցավ. դուն ալ, որ տեր Գրիգոր մըն ես, սեղանին ետևեն վազելով բեմը կուգաս ու «Ամբարի՛շտ, անիրա՛վ, դո՛ւն ով կ՚ըլլաս, որ ատանկ բաներու կը խառնվիս» կը պոռաս։

Այն մարդը հոն ձայն չհաներ. քանի մը օրեն ետքը կ՚ելնե բողոք կուտա քեզի դեմ Պատրիարքարանին։

Դուն ալ, որ տեր Գրիգորն ես, կելնես Պատրիարքին առջևը բարտոն մը կ՚ըսես, կը լըմնա կերթա։

Իսկ եկեղեցիին Ավետարան մը պակաս կարդացվելուն համար բարտոն մը ըսել ալ պետք չէ՛, վասնզի անոր համար հոգ ընող ամենևին չկա:

Եվ հիմա, որ մենք այս կտորը նորեն կը խառնենք, աղեկ համոզված ենք, որ մեզի ալ «Իրավունք ունիս բարտոն» ըսող մը չկա:

Բայց մարդը այն օրը կրած ամոթեն կամ երկյուղեն կը հիվնդնա կը մեռնի եղեր։

— Քարտոն ըսինք ալ. լմնցավ գնաց։