Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հա՚նըմս, չաբուճախ մը ծախեցի տե եկա։ Հրամանքդ տասներկու ոսկի ըսիր ամա՝ տասնչորս ոսկի բռնեց։

— էյ, աֆերիմ Անթառամ տուտու, մեկ հատը հրամանքդ առ տե... արապաճիին ալ ըսե քի՝ վաղն առտուն բեք կանուխ արապան թո՛ղ հոս բերե:

— Հանըմս, կենե նորեն գիտես քի տող ես ելեր, հոգդ պիլե մըներ:

— Մի՛ Հարցներ հաճի տուտու, աս ամեն անգամ է, Զատկի, Ծնունդի, Ալեմ տաղիի, Պողազ իչիի, Պեյողլուի համար կռիվնիս պակաս չէ:

— Մեղա՜, անոր համար երեսդ սոլմիշ է եղեր, մեղա մեղքը չե՞ս, կենճությունդ տունին մեջը չյուրյութմիշ կընես կոր նե ամեն մարդ գիշերը ասդին անդին կ՚իյնան կը պարտին, հրամանքդ տարին հինգ տասը անգամ ասանկ տեղեր պիտի երթաս տե՝ ան ալ քիթեդ բերնեդ կուգա. Քիչ մտիկ պիլե մըներ, քեֆդ նայե. իշտե նայե նասը՞լ ալ խելք ըրիր, ձմռվան բաները ծախեցիր: Հիմա ձեռքդ ոտքդ կապված չէ՛, ուզածդ կրնաս ըներ։ Իշտե քանի որ ասանկ պետք ըլլա նե՝ հրամանքդ ինձի խապար ըրե ես կը ծախեմ, ետքը շինողը հելպեթ պիտի շինե, չէ նե թող ասանկ ոտքդ ձեռքդ չի կապե...

— Կըռռռռռռռռռ՜...

— Երթաս բարով հանըմս՝ հավան աղվոր մը յարամիշ ըլլա։