Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՐՍՆ ՈԻ ՀԱՅԵԼԻՆ

— Անիծյալ ըլլա...

— Ի՞նչ կա, Սարգիս աղա:

— Գետնին տակը անցնի...

— Ո՞վ անցնի, Սարգիս աղա։

— Մեյ մալ ո՞վ կառնե որ...

— Շմենտըֆե՞ր...

— Աստված չընե, որ մեյ մալ հարս առնեմ, աստված չցցունե։

— Ի՞նչ եղավ, Սարգիս աղա։

— էֆենտի՛մ, աղաս մեծցեր էր, ըսի որ կարգեմ, կարգեցինք, հարս մը առինք, բարով խերով չառնեինք։

— Ինչո՞ւ։

— Ի՞նչ պիտի ըլլա, հետս սպասավորի հետ վարվելու պես կը վարվի կոր։

— Տեր ողորմյա, ինչ համարձակություն...

— Ես տգետ եմ եղեր, ես խավարյալ եմ եղեր, ես ի՞նչ գիտնամ, ամեն բան եմ եղեր, լուսավորության թշնամի եմ եղեր։

— Ի՞նչ ըրիր իրեն։

— Բան մալ չըրի։ էֆենտիմ, այս հարսը տուներնիս մտած օրեն մինչև այսօր շյուղ շյուղի վրա դրած չունի, կուռքի պես նստելեն զատ ուրիշ բան չգիտեր, ել քիչ մը սենյակն ավլե ըսես նե՝ հոգս հատեր էր, որ սենյակն ավլեմ ու ձեռվներուս փափկությունը կորսնցունեմ, կըսե, սըկե ջուր մը տուր ըսես նե՝ ես աս տեղը սախա չեկա կըսե:

— Համբերելու է։

— Մենք ալ բան մը ըսած չունինք ա՛, էֆենտիմ, երեկ գլուխը շտկելու համար հայելիին առջև անցավ, գլուխր չորնար... մազերը քիչ մը սանտրելեն ետքը՝ ինձի հրամայական կերպով մը՝ եկո՛ւր, սա մյուս հայելին գլխուս ետևեն բռնե ըսավ, հարսի մը ասանկ խոսիլ կը վայլե՞։