Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներն, նախճիրներն այնքան դժնդակ և այնքան շատ են, որ ինձի պես մարդ մը կամ ուրիշներու պես մարդ մը չկրնար զանոնք ի յուր աշխարհի չհրատարակել և անոնց դարմանն չխորհիլ։

— Դուն ես միայն ույս վնասներն ու նախճիրներն տեսնող, քեզմե ուրիշ մարդ չտեսներ զանոնք, և ինչ վնասներ կրնա պատճառել պճնասիրությունն, որ բոլոր քաղաքակիրթ ազգերե ընդունված է։ — Ի՞նչ ըրած ունի պճնասիրությունն, առաջնո՜րդ փոխած է, Կեդրոնական վարժարանի, բացման դեմ արգելքնե՜ր հարուցած է, կրոնավորի մորուքե՜ն քաշեր է, հանուն անձնանվիրության աղքատին ստակն կոկո՜րդն անցուցած է․․․ — Մի հուզվիր, տիկին, համառոտիվ պիտի պատմեմ քեզ այս ախտին վնասներն և դուն ալ պիտի համոզվիս ինձ, և իմ վրա ունեցած սխալ կարծիքդ պիտի ուղղես։

Ամենեն սիրելի բարեկամներես մին, որո հետ երկու տարին հազիվ մի անգամ կը տեսնվիմ, որովհետև կը վախնամ, որ հաճախ տեսակցությունն մեր սերն կը պաղեցնե, օր մը տունը հրավիրեց թանգարանն ցույց տալու համար։ Ընգունեցի հրավերն և գնացի զինքն տեսնելու, որ սենեակի մը մեջ առանձնացած Սողոմոն իմաստունը կը կարդար։ Զիս տեսնելուն պես ոտք ելավ և բազմոցին անկյունն հրամցուց զիս։ Շնորհակալությամբ նստեցա ինձ ցույց տրված տեղն։ Բարեկամս Սողոմոն իմաստունին կենաց վրա քանի մը վարկձան խոսելեն ետքը ըսավ. «Խահվեդ խմե, և հետո երթանք գրատունս տեսնելու»։ Շատ աղեկ, պատասխանեցի։ Փլորա՛, Փլորա՛, կանչեց։ — Ի՞նչ կուզես հայր, հարցուր աղջիկն վերեն, — Խավե մը բեր, — Սպասե քիչ մը, կը հագվիմ կոր։ Բարեկամիս երեսին գույնը շրջեցավ, բայց համբերող մարդ լինելով ծածկել ուզեց յուր այլայլությունն և «Աղջիկս դեռ չէ հագվեր» ըսելով սկսավ կինը կանչեր Ռոզա՛, Ռոզա՛.— Ինչո՞ւ կը պոռաս, մարդ, թող չես տար, որ շապիկ մը փոխեմ, պատասխանեց Ռոզան, որ աղջկան պես չէր գիտեր, թե հյուր մը կը գտնվեր վարը։ Բարեկամս այս երկրորդ պատասխանին վրա քիչ մավելի կարմրեցավ։ Յուր կարմրությունն բարեխառնելու համար փութացի հայտնել, թե հանցանքն իմս էր, թե շատ կանուխ եկած էի (կես օրեն մեկ ժամ ետքը)։ Բարեկամս դուրս ելնել ուզեց, կամ յուր կնոջն ու աղջկանն իմացնելու համար, թե վարը հյուր կար, և կամ խահվեին առաքումը փութացնելու համար: Խելացի ըլլալով՝ անմիջապես կռահեցի զայս