Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Սա օղին ալ մի խմեր դուրսը, հոս եկուր մեկտեղ խմենք, մեկ երկու գավաթ ալ ես կը խմեմ։

— Շատ աղեկ ճա՜նըմ, ուրիշ ըսելիք ունի՞ս։

— Չունիմ։

— Հաշտվեցա՞նք ուրեմն։

— Այո՛։

— Սա խոսքերը բնավ չըլլային նե ավելի աղեկ չէ՞ր ըլլար։

— Ի՞նչ վնաս ունի, տուն ըլլա, որ խոսք չըլլա, ամեն տուն այսչափ խոսք կըլլա։

— Ինչո՞ւ համար զիրար վիրավորենք։

— Ամեն օր չէ յա, ո՞վ իմացավ։ Քիչ մը րախի կա վերը, խմե՞նք։

— Բեր խմենք։

(Տխկինը կերթա օղին կը բերե):

— Հրամմեցե՛ք, տիկին։

— Շնորհակալ եմ, դուք ալ խմեցե՛ք։

— Միշտ ասանկ սիրով ապրինք, որ մեր տղաքներն ալ մեզմե օրինակ առնեն։

— Մենք ալ իրարու գլուխ չպատռեցինք ա՛։ Սիրելի էրիկս, սա շապղաս չես մոռնար յա առնելու վաղը, հացագործին մի նայիր դուն, ան կ՝սպասե, չսպասեր տե ի՞նչ պիտի ընե, մսավաճառն ալ քաթլամիշ չեղավ յա, նպարավաճառին ես խոսք կը հասկցնեմ, քայց նայե, որ շապղային քորտելաներն բաց կապույտ ըլլան։

— էոֆ․․․ հատ մ՝ալ տուր խմեմ տե, վաղը առտու կը խոսինք։

— Գոնե այս գիշեր օլուխով չոճուխով մասխարա ըլլանք ու պալո երթանք, սիրելի էրիկս։

— Պոշ բան է, կնիկ։

— Ոտքդ պագնեմ։

— Ուրիշ գիշեր մը կ՝երթանք։

— Չէ մըսեր, քառասուն տարին անգամ մը բան մը աղաչեցի քեզի։

— Այս գիշեր մտմտուք ունիմ կնիկ, վաղը առտու ալ կանուխ պիտի երթամ։

— Աղջիկները քիչ տեսած չունին պալո, քանի օր է, որ գլուխս կը տանին, չոճուխները բան մը տեսած չունին, քյոր կը մնան կսր։

— Գալ շաբթու մեջ տանելու խոսք կուտամ։