Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ոչ, սիրելի Էրիկս, խաթերս համար այս գիշեր տար. սըկեց շուտ մը չորս հինգ հատ մասքե առ ու երթանք, շատ ծախք չուզեր։

— Այս գիշեր ժամանակ չունիմ, կըսեմ նե, հասկնալու եք, որ ժամանակ չունիմ, հասկցա՞ք..․ յաթախս պատրա՞ստ Է։

— Ամեն ատեն ժամանակ չունիմ կըսես։

— Այո՛, և ժամանակ չունենալու ալ պաաճառներ ունիմ։

— Ի՞նչ պատճառներ։

— Ես կնիկս ու աղջիկներս պալո չեմ տանիր։ Հասկցա՞ր... սանկ ընտանեկան պալո մը ըլլա նե մեր մեջ ան ուրիշ խնդիր։

Լրագիրները կը կարդա՞ք կոր, պալոներուն համար ինչ կըսեն կոր նե կիմանա՞ք կոր։

— Աս խտար ֆամիլյաներ կերթան կոր նե ինչ եղեր են։

— Ի՞նչ ըլլան նե՝ ըլլան, ատիկա մեր գիտնալու բանը չէ։ Սա յաթախս ձգեցե՛ք։

— Չնայի՜ս, արթըխ բոլոր աշխարհ տգետ Է տե, մենք խելացի ենք միայն։

— Այո՛, մենք խելացի ենք միայն, սա յաթախս․․․

— Յաթախդ, յաթախդ, կերթաս կը պառկիս, պայղուշի պես կը նստինք հոս։

— Դուք ալ եկեսցե ի վերայ իմ մը կարդացեք ու պառկեցեք։ Պատվավոր ընտանյաց համար չէ պալոն։

— Գտցողներն պատվավոր չե՞ն ուրեմն։

— Ան ալ չեմ գիտեր։ Յաթախ․․․

— Իմ բախտես է, որ քեզի պես մարդուն ընկա. օր ցցուցած չես ինձի, տեղ մը տարած չես.․․ մոսեո Միհրանին կինը ամեն գիշեր կը պտըտի։

— Ես մոսեո Միհրան չեմ։

— Գոնե աղջիկներուդ խաթերը համար օր մալ ա՛ռ մեզի տե, պալո տար, ամեն օր չէ յա։

— Կնիկ, պալո չեմ տանիր ես կնիկս ու աղջիկներս։

— Թեատրո տար։

— Հոն ալ չեմ տանիր։

— Թեատրոյին համար դպրոց է կըսեն, հոն ինչու չես տանիր։

— էոֆ...

— էոֆ յա, մեղք չե՞ չոճուխներուդ։

— Կնի՛կ, կաղաչեմ, գլուխս մի ցավցներ։

— Վահ, որ էրած եմ, վահ, ինձի...

— Երկար կ՝ընես կոր, կնիկ։