Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ազգային գործերուն վրա տեղեկություն չունիմ։

— Աղջիկս, հոգնեցար, նստե՛ քիչ մը։ Մայրդ ո՞ւր է, աղջիկս։

— Եկեղեցի գնաց, հիմա կուգա։

— Շատ աղեկ. չեք խոսիր կոր, մյուսյու Երվանդ։

— Մտիկ կընեմ կոր։

— Աղջիկս, եկավ, սեղանը պատրա՞ստ է։

— Այո՛։

— Հրամմեցե՛ք, մյուսյու Երվանդ, քիչ մը բան ուտենք։

Կիջնեն.

— Տիկին, մյուսյու Երվանդը կը ճանչնա՞ք։

— Ստեփաննոս աղային տղան։

— Որչափ մեծցեր է, մաշալլահ, ի՞նչպես է Ստեփաննոս աղան, ի՞նչպես են մայրդ, քույրերդ, եղբայրներդ։

— Աղեկ են։

— Չեք ուտեր կոր, մյուսյու Երվանդ:

— Կուտեմ կոր։

— Մյուսյու Երվանդին գինի լեցուր, աղջիկս։ Տիկին, չխոսի՞ք։

— Ի՞նչ խոսիմ։

— Այս իրիկուն խոսք չենք կրնար կոր գտնել... չխոսիք, մյուսյու Երվանդ։

— Կը խոսինք կոր յա:

— Ձեր կենդանությանը կը խմեմ:

— Անուշ ըլլա։

Վեր կ՝ելնեն։ Երիտասարդը մեկ երկու ժամ ևս նստելեն հետո կը մեկնի։


ՏԵՍԱԿՑՈԻԹՅՈԻՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Սրճարանի մեջ

— Բարիկուն, մյուսյու Երվանդ:

— Աստծու բարին:

— Քեզի բան մը ըսե՝մ:

— Ի՞նչ կա։

— Պոլիսը փոխվեր է, առաջին Պոլիսը չէ։

— Ի՞նչ եղեր է։

Ի՞նչ պիտի ըլլա, աս առտու դեմս ելնողը ձեռքս կը սխմե կոր, կը շնորհավորե կոր զիս...