Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Քույրդ ինչո՞ւ պիտի գար։

— Ինչո՞ւ պիտի գար.․․ կերակուր եփելու։

— Դուն չե՞ս եփեր կերակուրը։

— Այս ձեռքերով միս կրնա՞մ ջարդել ես։ Ճանըմ, պազի, պազի անանկ խոսքեր կընես, որ կարծես թե լեռնեն եկած ես, շիտակը քեզի յախըշտըրմրշ չեմ ըներ կոր այդ խոսքերը. աղեկ որ քովերնիս մարդ չկա. լսողն ի՞նչ պիտի ըսեր, վայ մեղքիս։

— Ի՞նչ կա նե բեր փաթլամիշ ըլլանք ու ելլանք։

Կըլլան ու կելլան։

Ամուսինը կերթա ձեռները լվանալու։

— Մուսլուխին մեջ ջուր չկա։

— Աշկը քեորնա սախային, որ այսօր չհանդիպեցավ։

— Հորի ջուրով չէի՞նք լվացվեր։

— Անուշ ջուրով չպիտի լվացվեինք յա։

— էյ, սախան ինչ գործ ունի․..

— Այս օրերս թոհաֆ մարդ եղեր ես դուն։

— Ինչո՞ւ համար այս օրերս թոհաֆ մարդ եղած եմ։

— Չգիտեմ։

— Ինչո՞ւ։

— Ճանըմ, ես ջուր քաշելու կնի՞կ եմ, ես քաշեմ նե պիլե, դուն թող տալու չես։

— Ինչո՞ւ համար թող տալու չեմ։

— Անոր համար, որ ես ջուր քաշեմ նե՝ անկե վերջը այս ձեռքերուն խերը տես։

— Ի՞նչ կըլլա։

— Չվանը քար պիլե կը մաշեցնե, ուր մնաց ձեռքերս։

— Սանքի շարունակ ջուր քաշելով ձեռքերդ կը մաշին ու բոլորովին կը հատնին, հե՞...

— Ամա՞ն, կատակին ալ սըրան կա, ամեն վախիթ շախա չլլար։

— Շատ աղեկ, շատ աղեկ, փառք կուտամ Աստուծո, որ զավակ չունեցանք...

— Զավակ ալ պիտի ունենայինք զահեր... ավելի աղեկ է, որ հիմակվնե ողջ ողջ թաղես զիս։

— Ատ ի՞նչ խոսք է։

— Զավակ բերելու կնի՞կ եմ ես, օհ, կը մեռնիմ նե, վայրկյան մը չեմ ապրիր։ Զավակ բերելու համար սաղլամ ըլլալու է... Դուն նայիս նե...