Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և դյութիչ անձին վրա, կը զոհե շատ անգամ տան մերջանկությունն։

Կին մը կուզե միշտ հաճելի ըլլալ: Կուզե որ գեղեցիկ ըլլա՝ մինչև իննսուն տարեկան, ի՞նչ կըսեմ, մինչև հարյուր հիսուն տարեկան։

Բնավ չեմ մոռնար, օր մը նշանտվության մը վրա խոսք կըլլար տեղ մը։ Վաթսունը հինգ տարեկան կին մոր քառասունը մեկ տարեկան Է միշտ, հանկարծ խոսքի մեջ նետվեցավ և ըսավ, «Ես կառնեի այդ երիտասարդն, եթե պոյը պոսը փառավոր ըլլար և ստակ ունենար»:

Ո՛ւհ, ըսի մտքես ու դուրս ելա:

Ո՜վ կանայք, մինչև երբ նանրասեր և խստապահանջ պիտի ըլլաք, և դուք, о՛ Էրիկ մարդիկ, մինչև ե՛րբ։

Բնավ չեք հարցներ ինձ, թե տգեղ կին ունեցողներն ինչպես են։

Այս խեղճերուն վիճակը մի՛ հարցներ, ասոնց ալ յուրաքանչյուրը կը չարչարվի տեսնելով, որ իր կինն առավոտե մինչև իրիկուն՛ կաշխատի ինքզինքը գեղեցկացնելու։

Երջանիկ ամուսիններն անոնք են, որ հոգվո գեղեցկությամբ օժտված կնոջ մը հետ կը կարգվին։

Ո՜վ կանայք, կարևորություն մի՛ տաք վաղանցուկ գեղեցկության, դյուրաշեջ փառաց և անցավոր հաղթանակաց։ Աշխատեցեք ձեր պարզասիրությամբ սրտի, հոգվո, բարուց և զգեստուց օգտակար և սիրելի ըլլալ։ Ժրաջան կին մը տուն կը կանգնե։ (Կարծեմ ասոր նման բան մը կ՝ըսե Սողոմոն իմաստուն). քիթ մը կոկիկ պահելու համար տուն կործանելը մեղք է։ Գեղեցկանալու անձնատուր կինն՝ ամենեն տգեղ կինն Է:

Առաքինությունն երբեք ապրած չէ ոչ քթի մեջ, ոչ ոտքերու վրա։

Պատմության մեջ չեմ կարդացած անունն կնկան մորուն գերեզմանին վրան շիրիմ կանգնած ըլլան պզտիկ ականջներ ունեցած ըլլալուն համար:

Հրաժեշտ տվեք այդ թեթևությանց, նույնպես մեկդի նետեցեք այդ դյուռնյուռներն, որոնց մահու չափ թշնամի եմ։ Եվ եթե չնետեք, ուր որ հանդիպիմ ձեզի պիտի քաշեմ, պիտի փրցունեմ ձեր գուռնյուռներր, որովհետև ձեզի հետ ուրիշ կերպով վարվիլ կարելի չէ։ Իմ այս արարքս, գիտեմ, վայրենության և կոշտության գործ պիտի նկատվի։ Ես ունիմ իմ նկատելողներս։ Պիտի հալածվիմ, պիտի ծեծվիմ։ Վնաս չունի. Սոկրտտ ալ հալածվեցավ՝ ապա-