Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ե

Տիկնա՛յք,

Չեմ կարծեր, որ ձեր արժանապատվության դպչիմ և զձեզ բարկացնեմ, եթե համարձակիմ հայտնել, թե շատ կը հարգեմ այն կիներն, որք աշխատասեր են և կը գործեն օրն ի բուն։

Սողոմոն իմաստունը յուր Առակաց մեջ կըսե. «Կին ժրագլուխ եթէ ոք գտանիցէ, պատուականագոյն է այնպիսին քան զականս պատուականս»։ Կերևի թե հին դարուց մեջ ժրագլուխ կին գտնելը դժվար էր։ Դարձյալ միևնույն իմաստունն ուրիշ տեղ մը կըսե, «Կին ժրագլուխ պսակ է առն իւրում»։

Կը լսե՞ք, ո ՛տիկնայք, որքան կը բարձրացնե իմաստունն ժրագլուխ կիները, նախամեծար կ՚ընտրե զանոնք օղերե, մատանիներե, գայռերե, մանյակներե, ապարանջաններն և մեկ բառով համայն ոսկի զարդերն, և մինչև իսկ կը հանդգնի ժրագլուխ կնոջե մը պսակ հյուսել և զայն էրկանը գլուխն անցունել։ Կատարելապես կը ձայնակցիմ իմաստունին և պիտի առաջարկեի, որ զարդասեր կանայք իրենց գլխարկներուն վրա մեկ մեկ թռչուն թառել տալու տեղ մեկ մեկ ժրագլուխ կին նստեցնեին։ Եվ եթե կարելի չըլլար այս՝ իբրև խորհրդանշան աշխատասիրության իրենց պարանոցեն մեկ մեկ ավել կախեին և իրենց գլուխն ալ մեկ մեկ կաթսա անցունեին։ Ա՜յնքան կը պաշտեմ գործունյա կիներն՝ զորս ոչ նվազ պատվով կը հարգեր, կը մեծարեր և մանավանդ մեզ կը հանձնարարեր Աստվածաշունչին արդարության ատենին նախագահն, վսեմափայլ Սողմոն էֆենտին, որ, ականջը խոսի, ամեն կորդյան հանգույց զմելիով կը կտրեր, և հետո, երբ զմելին բթանար՝ մեզի կլլեցնելու կաշխատեր սա բացականչությունը, թե ունայնություն ունայնութեանց ամենայն ինչ ընդունայն է։

Դուք եք, տիկնայք, որ տուներ կը կործաներ։

Դուք եք տիկնայք, որ տուներ կը շիներ։

Պիտի խնդրեի Աստուծմե քանի մը վայրկենի համար կնիկ ըլլալ և զձեզ չվիրավորելու համար ըսել, թե մենք ենք, որ տուներ կը կործանենք, մենք ենք, որ տուներ կը շինենք։ Կը դիտե՞ք, որքան ծանր զոհողությանց հանձնառու կըլլամ, որպեսզի կարենամ ձեզի հետ անաչառաբար խռսիլ առանց ձեր արժանապատվության դպչելու։

Ի բաց հինեն կարծել, թե դուր գործունյա չեք, դուք աշխատասեր չեք, այսուամենայնիվ ներեցեք ինձ քիչ մը կարծել, թե կը գտնվին նաև կանայք, որք կաշխատին չաշխատելու։ Այդ կա-