Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ուրի՞շ։

— Դերձան ճարեցի։

— Ասեղ առի։

— Հետո:

— Սկսա կարել մեկիկ մեկիկ։

— Ի՞նչ եղավ ասկից։

— Ի՞նչ պիտի ըլլա, բաճկոնդ կտրեցի իշտե։

— Մինչև իրիկո՞ւն տևեց։

— Կը նայիմ, որ թոհաֆ կը խոսիս, կոճակ է, դերձան է, ասեղ է, մեկիկ մեկիկ կարելի է, ժամանակ է կանցնի․ էրիկ մարդ չե՞ք մի, ասանկ բաներն հապար չունիք որ․․․ կը կարծեք, որ կոճակները առնելուդ պես թուքով կը փակցունես, կը լմննա կերթա, վեց կոճակ կարելը բան մը չէ ամա, գործ է վերջապես։

— Ուրիշ ի՞նչ գործ կար որ...

— Ինչ գիտնամ, տունի դործը կը լմննա՞։

— Չամաշր կար։

— Չամաշըն է միայն գործ... տունի գործը կր լմննա՞։ Վահ, որ խըյմեթ չիյտեք։

— Այս փշրանքները ի՞նչ են հոս։

— Հաց ալ պիտի չուտեինք զահեր։

— Չայի գավաթները։

— Չայ ալ պիտի չխմեինք զահեր։

— էյ, սա նոթան։

— Բիանո ալ չպիտի զարնեինք գահեր։ Հելպեթտե, մարդ չե՞ս մի, քիչ մալ էյլենմիշ ըլլալ կուզես։

— էյ սա ապո՞ւխտը, գինի՞ն, խավյա՞րը։

— Սանկ քիչ մր խահվալթը ալ չի պիտի ընեինք գահեր։

— Աս Մայտա՞ն:

— Գի՞րք ալ չկարդանք։

— էյ, աս թուղթե՞րը։

— Չըսես, որ թուղթ ալ չխաղանք։

— Լեփլեցուն սիկառներ։

— Լեռնեն եկանք գահեր, սիկառա՞ ալ չխմենք, վախ, որ խըյմեթ չիյտես... սերթ մարդ ես, սերթ։ Քուկին խոշդ գալու է, որ կնիկս աղվոր էյլենմիշ է եղեր տեյի։

— Ո՞վ կար։