Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ըստ մեզ՝ երեք միջոց կա։

Առաջինն է չկարգվիլ։

Երկրորդն է առավոտները մորը գանգատիլ յար կնիկեն և երեկոները կնոջը գանգատիլ յուր մորմեն։

Այս միջոցն ձեռք առած են արդեն ամեն այն այրերն, որոնց տուները հարս և կեսուրի կռիվ չկա։

Երրորդն է յազմա բանեցնելէ տունն և այնչափ գործ տալ, որ կռվելու ժամանակ չգտնեն։

Այս միջոցն ալ արդյունավոր եղած է։

Բայց, ըստ մեզ, ամենեն լավագույն միջոցն է, որ հարսը աշխատի հարգելու կեսուրն և կեսուրն ջանա սիրել հարսն, բայց ամեն պարագայի մեջ հարսը պարտավոր է զինքը սիրեցնել, որովհետև մեզմե մեծերուն հնազանդություն և հարգանք պարտինք, ինչ որ ըլլան անոնց թերությունները։

Այսօր այսչափ, ուրիշ անգամներ նորեն պիտի խոսիմ ձեզ այս նյութին վրա, վասնզի հարս և կեսուրի գիտությունը քանի մը դասերով ավանդել կարելի չէ։


է

Տիկնա՛յք․

Շատ ցավեցա լսելով, թե վերջին դասախոսությունս, որ հարս և կեսուրի վրա կը ճառեր, խռովություններ հարուցած է այն տուներուն մեջ՝ ուր հարս մ՝և կեսուր մը կը գտնվին։ Շատ հարսեր, կարդալով հիշյալ դասախոսությունս, կարծեր են, թե իրենց կեսուրներն դրդած են զիս այդ դասախոսությունն ընելու և այս սխալ կարծյաց հենլով, անոնց մազի ներկի սրվակները կոտրեր են, նույնպես շատ կեսուրներ միևնույն սխալ կարծիքեն սադրյալ իրենց հարսերուն գլխարկները ճմլեր են, անոնց վրա նստելով։

Բնական է, որ ինչպես ինձ, նույնպես ամեն ողջամիտ հայու վիշա պատճառեն սույն օրինակ խռովություններ՝ որ տեղի կունենան առթիվ հոդվածի մոր նմանօրինակ խռովություններ բառնալու նպատակավ միայն գրված էր։ Օ՜, տիկնայք, չեկա ես ձեր ներկի շիշերը փշրել տալու, ոչ ալ ձեր գլխարկները ճմլելու, այլ եկա ձեր մեջ ներդաջնակություն հաստատելու։

Տղայություն է երևակայել, թե մեր ազգին ընտանեկան կյանքը ծածկված է անոնց, որ կը դիտեն և կուսումնասիրեն, ուստի, մի՛ վայրապար լրատարության պաշտոն վերագրեք միմյանց, այլ ջա-