Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նակված ըլլան ձեր աշխատելու և հանգչելու ժամերը, քնանալու և արթննալու ժամերը, խնդալու և լալու ժամերը։

Երկրորդ անգամ ներեցե՛ք ինձ պատասխանել ձեզ, թե չունիք ասանկ ժամանակացույց մը։ Թերևս ձեր մեջ գտնվին կանայք , որ ունենան, բայց ես տեսած չունիմ, և ասոր համար ալ ներումն կը խնդրեմ։

Դուք շատ անգամ կը խնդաք լալու ժամանակ, կը պարեր քալելու ժամանակ, կը քնանաք արթննալու ժամանակ, կը հանգչիք աշխատելու ժամանակ։ Աչքովս տեսած եմ տիկին մոր առավոտուն կանուխ տանը բակին մեջ աթոռ մը գըկած բոլքա կը խաղար, և որ զիս տեսնելուն պես տանը դուռը ուժով գոցեց ծուռ ծուռ նայելով ինձ։ Նույնպես հանդիպած եմ տիկնոջ մոր փողոցի մեջ քալելու ժամանակ վալսի քայլեր կ՝առներ։ Չե՞ք տեսած խեղճ Էրիկն, որ սեղանին առջև կ՝սպասե պատառաքաղի ձեռին, որպեսզի կինն իր պզտի տղուն շորերը լվա, լմնցունե և հաճի վեր ելնել կերակուր ուտելու համար։ Չե՞ք լսած պզտիկ տղու մը ճիլն ու աղաղակն, որ լալով կը ճաթի, կը մարի, սպասելով, որ մայրը մազերր շտկե ու բարեհաճի կաթ տալ։ Չե՞ք հանդիպած կնոջ մոր գլխարկ դնելու կերթա՝ տան մեջ մինակ թողլով Էրիկն, որ թիֆուսե բռնված է։

Չե՞ք տեսած բնավ տիկին մոր կես օրին գիշերազգեստով, այսինքն պառկելու հագուստով, նստած Է պատուհանին առջև։ Բայց ո՞ր մեկն ըսեմ... և այս ամեն անկարգություններն ո՞չ ապաքեն հառաջ կուգան ժամանակացույցի մը պակասութենե։

Արդարև կան կանայք, որ ունին ժամանակացույց, բայց այս ժամանակացույցին վրա ալ կամ պարել գրված է կամ երգել կամ խմել կամ ուտել կամ պառկիլ կամ պտըտիլ, և լավ էր բնավ ժամանակացույց չունենալ, քան թե ասանկ ժամանակացույց մը։

Մտիկ ըրեք։

Թորոս աղան յուր սիրելի բարեկամներեն մին տունը կը հրավիրե մեկ տեղ ընթրելու համար։ Հաբեթ աղան, այս էր բարեկամին անունը, չմերժեց հրավերը։ Երկու բարեկամներ մեկտեղ տուն կերթան, ժամը մեկ ու կեսին։

Սպասուհին, որ դուռը բացած Էր, կառաջնորդե հյուրին ընդունելության սենյակը, ուր չուշանար մտնել նաև Թորոս աղան։

Սենյակն ընտիր կարասիներով կահավորված Է։ Անգղիական գորգ մը փռված Է, որուն վրա գրված Է, դեպի դռան կողմը, մուկի խափան մը և աման մը։ Թավիշով ծածկված երկու բազմոցներ՝ որոց