Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ամուսինը կը մեկնի։ Կես ժամ հետո Հայկանուշ ալ յուր վարպետին տունը կերթա։

Ավադիկ, տիկնայք, տեսարան մը, որու վրա կը ճանչնաք զձեզ ձեր ամուսիններով։

Առանց մանկավարժ ըլլալու երկու երեք դիտողություն միայն պիտի ընեմ։ Նախ՝ թե մայրն յուր ազդեցությունը կը կոտրե յուր զավկին առջև, երբ անոր կըսե․

— Հորդ պիտի զրուցեմ, հորդ իմաց պիտի տամ։

Երկրորդ՝ թե հորն ազդեցությունը կը տկարացնե զավկին առջև, երբ զավկին կ՝ըսե․

— Հորդ կապավինիս կոր․․․ ես հորմեդ ալ չեմ վախնար, անոր առջևն ալ կը ծեծեմ քեզի։

Երրորդ՝ թե հայրն եթե պատիժ մը չտնօրինե յուր զավկին՝ երբ սա պատժո մը կսպասեր մորմեն նախապես ստացած ազդարարության համեմատ, տղան սա համոզումը կը գոյացնե մտքին մեջ, թե կամ մայրը ստախոս է, կամ հայրն անկարող Է զինքն պատմելու։

Արդ, մայրը, գլխավոր դաստիարակ զավկին, պարտի թեթև պատիժներով զսպել և ուղղել յուր ղավակն։

Հայրը զավկին առջև տարաձայն ըլլալու չէ անոր մորը նույնիսկ եթե մայրն անիրավությամբ վարված ըլլա տղուն դեմ։ Այսպես վարվելու Է նաև մայրը։

Երես տալու խնդրույն գալութ կը հիշեցնեմ ձեզ առակին կապիկն, որ ձագն խղդեց չափազանց սիրելով և սեղմելով։

Հարց ոմանց թռչունն ինձ իմաց տվավն ալ մեկդի դնելու է․ եթե չեք ուզեր, որ տղան ձեզի ըսե օր մը․

— Սուտ կը խոսիս կոր, հա՛յր։

Մեր նախնիք կըսեին․

— Տղան քնացած ժամանակը համբուրելու և սիրելու Է։

Նախնիք իրավունք ունեին։

Ավելի մանրամասնությանց համար Քալանթարյանցին դիմեցեք։


ԺԱ

Ձեր կենաց մեջ հանդիպա՞ծ եք երբեք չորս, կամ երեք կամ երկու եղբարց, որ կարգված ըլլան, այսինքն մեյ մեկ կին ունեցած ըլլան, և միևնույն հարկի տակ բնակած։ Եթե հանդիպած եք՝ իմացած եք անշուշտ նաև այն ծիծաղաշարժ վեճերը, զորս ներերը