Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հարուցած են. եթե հանդիպած չեք՝ զգացած եք անշուշտ երկու կամ երեք ներերու մեկ տան մեջ ապրելու անկարելիությունը։

Մեր ընտանեկան կենաց մեջ ների խնդիրը սարսափելի խնդիր մէ, ընտանեկան ներդաշնակությունը խանգարող խնդիրներուն առաջինն է. չորս կամ երեք կամ երկու եղբարց մեջ ան միաբանության որոմն ցանող մշակ մէ։ Կին մը երբ զոքանչ է, դյուրատար է, իսկ երբ ներ է անտանելի է։

Երկու ներերու մեջտեղ ներդաշնակությունն, եթե կա, ամեն վայրկյան ավրվելու ենթակա է. ամենափոքր, չնչին կայծ մկրնա մեծ հրդեհներու պատճառ ըլլալ։ Աստված փրկե զձեզ ներերու փորձանքեն։

Առաջին ներն առավոտուն կարթննա և սպասուհվույն կը պոռա, որ խահվեն բերե։ Երկրորդ ներն կիմանա զայս և նույնպես սպասուհվույն կը հրամայե, որ շուտ խահվե բերե իրեն։ Սպասուհին ստացած հրամաններու կարգավ խահվեն նախ առաջն ներին կը տանի և հետո երկրորդին։


ՏԵՍԱՐԱՆ Ա

Առաջին ները, երկրորդ ներր, կեսուրը, սպասուհին

ԵՐԿՐՈՐԴ ՆԵՐԸ

Ես աս տունին մեջ սպասուհի՞ եմ, ես անոր ծառա՞ն եմ, որ անկե ետքը խմեմ խահվեն, ինքն ապսպրե՞ց որ.․․


ՍՊԱՍՈՒՀԻՆ

Չէ՛, տիկին, չէ, առաջ ան ուզած էր, ես ալ․․․


ԵՐԿՐՈՐԴ ՆԵՐԸ

Չեմ հավատար, չեմ հավատար, ինքը կուզե, որ ինձմե միշտ բարձը ըլլա, իմին էրիկս յուր էրիկեն ավելի ծախք կընե կոր տունի մեջ, ամեն իրիկուն ձեռքերը լեցուն տուն կուգա, յուր էրիկը բան մառած չունի և ամենեն ավելի հրամայող է տան մեջ, աս չքաշվիր։


ԱՌԱՋԻՆ ՆԵՐԸ (ՍԵՆՅԱԿԵՆ ԴՈՒՐՍ ԵԼՆԵԼՈՎ)

Ի՞նչ եղավ դարձյալ, առտվանցով ինչո՞ւ կը պոռաս կոր, ամոթ չէ՞: