Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԿՐՈՐԴ ՆԵՐԸ

Քաշվելու բան չէ որ․․․ աստուն սպասուհիին հետ կատակ կընեմ կոր ես, մեյ մալ աս վրաս վազե ու բերնին եկածը դուրս տա, միտքս չգար, որ մեկիկ մեկիկ ըսեմ, անզգամը մի թողուց, անառակը մի... քիչ մնաց, որ ծեծեր զիս, եթե չփախչեի։ Մինչև իրիկուն սբազմո բռնեց։


ԱՄՈՒՍԻՆԸ

Քանի մը խոսք կընեմ եղբորս, մի հուզվիր։


ՏԵՍԱՐԱՆ Դ

Երկու եղբայրները

ԱՌԱՋԻՆ ԵՂԲԱՅՐԸ

Ի՞նչ է աղբար, սա քուկին կնոջդ բռնած ճանբան։


ԵՐԿՐՈՐԴ ԵՂԲԱՅՐԸ

Ես պիտի հարցնեի, ի՞նչ է կնոջդ աս վարմունքը։


ԱՌԱՋԻՆ ԵՂԲԱՅՐԸ

Ծախք չեմ ըներ եղեր...


ԵՐԿՐՈՐԴ ԵՂԲԱՅՐԸ

Կինս անզգամ է եղեր։


ԱՌԱՋԻՆ ԵՂԲԱՅՐԸ

Տունը դուն կը նայիս եղեր...


ԵՐԿՐՈՐԴ ԵՂԲԱՅՐԸ

Կինս անառակ է եղեր...


ԱՌԱՋԻՆ ԵՂԲԱՅՐԸ

Ծեր պատճառավ պիտի կործանիս եղեր... տակավին անանկ խոսքեր, որ միտքս չի գար հիմա։

ԵՐԿՐՈՐԴ ԵՂՐԱՅՐԸ

Կինս ամբարիշտ է եղեր... ամենը չեմ հիշեր որ... կը վայլե՞ն աս խոսքերը։