Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԱՐԳՎԻԼ ՓԱՓԱԳՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՄԸ ԽՈՐՀՐԴԱԾՈԻԹՅՈԻՆՆԵՐԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի հուլիսի 10—ին (№ 49)։


ԱՌԵՎՏՐԱԿԱՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի հուլիսի 10-ին (№ 49), օգոստոսի 14—ին (№ 51) և հաջորդ տարվա, 1872 թվականի հունվարի 19-ին (№ 67)։

1. «Փախուկ», ոչ լուրջ, թեթևսոլիկի առումով են գործածում արևմտահայերը. այս նույն իմաստով ներկայացված է և «Օրագիրը»։

2. «Մետենիյեթ... մանզումեն կը ծախեր...» — «Մանզումեին» — հեգնանքով քաղաքակրթություն (մետենիյեթ) ծախող է անվանում Պարոնյանը, նկատի ունենալով նրա՝ շարունակ քաղաքակրթության մասին խոսելը։

3. Բառախաղ. «էրիկ» հայերեն նշանակում է ամուսին, թուրքերեն սալոր։ Օգտագործելով բառի երկիմաստը հեգնել է զառամյալ, «չորացած» փեսացուներին։

4․ Խոսքը վերաբերում է տիարպեքիրցի (Տիգրանակերտ) Մկրտիչ եպիսկոպոս Տիգրանյանի գործունեությանը հանդուգն, արկածախնդիր մի հոգևորականի, որի հասարակական վարքագծի նկարագիրը տրված է «Ազգային ջոջերում»։

«Եթե յուր դեմքն կարելի ըլլա կենդանի գույներով նկարել՝ մեր առջևը կունենանք պատկեր մը, որ կարծես մեզի կըսե․ Կը բարեհաճի՞ք ձեր քսակն անուշությամբ ինձ տալու, որպեսզի ձեզի քահանա ձեռնադրեմ։

Յուր ամենեն նշանավոր կարծիքներեն մին է բոլոր աշխարհականները կրոնավոր ընել։ Այս եղանակով, կըսե, աշխարհականները հոգևորապես մխիթարելու համար քահանաներու դիմելու հարկ չեն ունենար և զիրենք կը մխիթարեն։ Այս համոզմամբ է, որ չորս հազարեն ավելի քահանա ձեռնադրած է» (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, II հտ., «Ազգային ջոջեր», «Մկրտիչ Տիգրանյան»)։


Ի՜ՆՉՆ է ՄԱՐԴՈԻՍ ԿՅԱՆՔԸ ՄԱՇԵՑՆՈՂԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1871 թվականի հուլիսի 19-ին (№ 50)։

1. Պրուսայի խնդիրք կապված էր Բարթուղիմեոս եպիսկոպոս Չամչյանին (կամ Չամիչյանի) Պրուսայում առաջնորդ նշանակելու հետ։

Տեղի հասարակության և հինգ քահանաների կողմից Չամչյանը մեղադրվել է «կեղծման, կաշառակերության, եկեղեցվո կարգաց և կանոնաց եղծման, սիմոնականության, ապօրէն պսակադրության, Ս. խորհրդոց մատակարարման ժամանակ հայհոյության» մեջ։

Հարուցված մեղադրանքների շուրջը ծավալվել են լուրջ տարաձայնություններ, (այն արձագանք գտնելով մամուլում և գործը հասել է մինչև Բ Դուռ։

2. Տե՛ս ծանոթ. № 1։

3. Ի հակադրություն Հասունյան ռեակցիոն, կաթոլիկական շարժման, առաջ եկավ Հակահասունյան շարժումը, որը պայքարեց հանուն ազգային իրավունքների պաշտպանության, ինքնուրույնության ու միասնության, իր շուրջն համախմբելով