Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԽԸՉԼԸԽԻՆ ՓՈՐՁԱՆՔԸ

Առաջին անհամ լույս է տեսել «Թատրոնում», Հուշարար 1874 թվականի մայիսի 18-ին (N 13):


ԿԱՐԳՎԻՆՔ ԹԵ ՉԷ

Առաջին անհամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1874 թվականի հունիսի 19-ին (№ 21):

1. Իզմիրի դեպքերը ծագեցին անցյալ դարի 70-ական թվականներին, Եղեսյան Հովհ. սրբազանը Իզմիր է ուղարկվում Սահմանադրությանը գործադրելու պաշտոնով, Սրբազանի որոշ ազատախոհությունը առիթ է, հանդիսացել լուրջ խռովությունների, որոնց պարագլուխը և ոգեշնչողը տեղի մեծահարուստ Սպարթալյանն էր իր համախոհներով, Հակաժողովրդական հոսանքին հաջողվում է կուսակալի միջոցով գանգատ ներկայացնել Բ. Դռանը և սրբազանին հետ կանչեր Հուսախաբված և զայրացած ժողովուրդը սպառնում է մինչև իսկ կրոնափոխությամբ, Ներքին պայքարի տագնապալից, ծանր օրերին Խրիմյանը բուժման նպատակով Գ. Սրվանձտյանի հետ այցելում է Իզմիր, Ժամանակի մամուլի վկայությամբ անփոխարինելի է եղել Խրիմյանի դերը ազգակործան ընդհարումները կանխելու հարցամ:

2. Ծաղրելով Պեկյանի քաղաքական համոզումները՝ անուղղակի ձևով հիշված է Պեկյանի և «գեղեցիկ սեռի» ձախակողմյան լինելը. պատահական չէ այս համեմատությունը, որը Պարոնյանը կատարել է «Ազգային ջոջերի» մեջ առավել որոշակի տողերով.

«Դրացիք երեխային (իմմա՛ Պեկյանին) ձայնը լսելով՝ իրարու կըսեին, թե այս աղջիկը մեծնա նե՝ գոռոզ աղջիկ մը պիտի ըլլա։ Ձայնին բարակ ըլլալուն պատճառով դրացիք աղջիկ կարծեր էին (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, II հտ., «Ազգային ջոջեր», «Թադեոս Պեկյան»):


ԽՄԲԱԳԻՐ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», Մաղեր ստորագրությամբ, 1874 թվականին (№ 41):


ՈԻՍՅԱԼ ԱՂՋԿԱ ՄԸ ԵՎ ՏԳԵՏ ՄՈՐ ՄԸ ԲԱՆԱԿՌԻՎԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1874 թվականի սեպտեմբերի 15-ին (№ 45):

1. Բառացի՝ պաստեղ կը դարձնե, այսինքն՝ այնքան կը ծեծե:

2. <...Ալեմին առչին րեզիլ պետնամ պիտի ընես մեզ...» — Աշխարհի առջև խաղք ու խայտաոակ պիտի անես մեզ:

3. «Կիտի ութանմազներ...» — Ձեզի անամոթներ:

4. <...Կա թեմիզ մը հախտինը տնե...» — Բառացի՝ գա, մաքուր մը իրավունքը դնե, այսինքն՝ աղջկանը բաժինը տա, ծեծե:


ԹԱՏՐՈՆԻ ԲԱՆՈՐԱՄԱՆ

Աոաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1874 թվականին (№ 66):