Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

4. «Ան ավան քաթրը» — Առաջ չորս քայլ։

5. «Պետ մուամելեն...» — Վատ վերաբերմունքից։

6. «Շեն տը տամ, անքոր, անքոր» — Կանայք շղթա կաղմեն, նորից, նորից։

7. «Ան ավան Լոն... շեն անկլեզ, բլաս» — Առաջ, մեկ, երկու, երեք, պտույտ ձախ, կազմել անգլիական շղթա, տեղերում:


ՀԱՐՍՆ ՈԻ ՀԱՅԵԼԻՆ

Առաջին անգամ լույս Է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1876 թվականի հունվարի 3-ին (№ 176), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի IX Կատորում, 1938 թվականին։


ՆՈՐ ՀԱՐՍՆ ՈԻ ՆՈՐ ՓԵՍԱՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», Արքիլիքոս ստորագրությամբ, 1877 թվականի ապրիլի 20-ին (№ 249), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։

1. «Թի՜ թինիս քիրիե» — Ի՞նչ եք ցանկանում խմել, պարոն։

2. «Տիո լիմոնատես» — Երկու լիմոնադ։

3. «Միլլեթ պահնեսի» — Հասարակաց պարտեզ։


ՍԻՐՈ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ

Առաջին անգամ լույս Է տեսել «Խիկարում», անստորագիր, 1884 թվականի փետրվար և մարտ ամիսներին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VI հատորում, 1935 թվականին։ Տպագրվել Է Պարոնյանի մի շարք երկերի հետ «Առտնին տեսարաններ» ընդհանուր խորագրով Կահիրեում, 1937 թվականին, իսկ 1947-ին Բոստոնում՝ Պարոնյանին նվիրված «Խնդալով» ժողովածուի մեջ։

1. Ակնարկում Է ֆրանսերեն լեզվի կարճառոտ ուսուցման հեղինակ Օլենդորֆի մեթոդը։


ԹՅՈԻՐԻՄԱՑՈԻԹՅԱՆ ԱՐԴՅՈԻՆՔ

Առաջին անգամ լույս Է տեսել «Խիկարում», անստորագիր, 1884 թվականի ապրիլին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի լիակատար ժողովածուի VII հատորում, 1936 թվականին: Տպագրվել Է և Բոստոնում, 1947 թվականին, Պարոնյանին նվիրված «Խնդալով» ժողովածուի մեջ։

1. Տե՛ս «Ծանուցմունք», ծանոթ. № 1։


ԺԱՄ ՄԸ ՊՏՈԻՅՏ

Առաջին անգամ լույս Է տեսել «Խիկարում», անստորագիր, 1884 թվականի մայիսին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VII հատորում, 1936 թվականին։