Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/422

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆԱՄԱԿԱՆԻ

Առաջին անգամ լույս Է տեսել «Խիկարում», Խիկար ստորագրությամբ, 1884 թվականի Հուլիս և 1885 թվականի փետրվար ամիսներին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VI հատորում, 1935 թվականին։ Սույն երկի Բ մասը՝ «Պզտիկ քիթ և ֆրանսերեն լեզու» լույս է տեսել «Կարմիր մոծակի» հրատարակությամբ, 1927 թվականին Երեվանում։

1. Որդան ծիրանի կամ որդան կարմիր, կարմիր ներկ, որը պատրաստվել Է Հայաստանում հատուկ որդից:

2. Պոլսում հայտնի արական վարժարան, նախապես կոչվել է Ղալաթիո կամ Ամենափրկչյան գավառական կեդրոնական վարժարան, իսկ 1889 թվականի վերակազմումից հետո՝ Կեդրոնական վարժարան։ Այստեղ են սովորել արևմտահայ մտավորականության կարկառուն ներկայացուցիչների մեծագույն մասը:

3. Պոլսում ընդունված է եփված թե հում ուտելիքները գլխի վրա դրած վաճառել:


ԱՌՏՆԻՆ ԿՌԻՎՆԵՐ

Առաջին անդամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1886 թվականի նոյեմբեր և 1887 թվականի հունվար ամիսներին, երկրորդ անգամ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VI հատորում, 1935 թվականին։ Տպագրվել է և Բոստոնում 1947 թվականին, Պարոնյանին նվիրված «Խնդալով» ժողովածուի մեջ։

1. Օ՜հ. կե՛լ, քեֆիմ, կել...» — Օ՜հ ե՛կ, քեֆս, եկ։

2. «Եկեսցե ի վերայ իմ...» — Սաղ. ճԺԸ. 41։

3. «Օրթալըխը մեր վրա խնդացնե՞լ կուզես կոր» — Արար աշխարհը մեր վրա խնդացնե՛լ ես ուզում:


ՊԱՐԱՀԱՆԴԵՍԵՆ ՕՐ ՄԸ ԵՏՔԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1887 թվականի փետրվարին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VI հատորում, 1935 թվականին:


ԱՌԱՆՑ ՄԻՋՆՈՐԴԻ ՓԵՍԱՑՈԻ ԳՏՆԵԼ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1887 թվականի մարտին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VI հատորում, 1935 թվականին։ Տպագրվել է և Բոստոնում 1947 թվականին, Պարոնյանին նվիրված «Խնդալով» ժողովածուի մեջ։

1. «Ֆար տյու պոսֆոր» — Պոլսում լույս տեսնող ֆրանսերեն թերթ:


ԱՆԿՈՂՆՈ ԿՌԻՎ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1887 թվականի հունիսին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VII հատորում, 1936 թվականին։ Տպագրվել է Պարոնյանի