Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Կուզե՞ս աղջկանց աչքը մտնալ:

— Շատախոս և թեթևսոլիկ եղիր։

— Կուզե՞ս ստակ վաստկիլ.

— Գինեպան եղիր։

— Կուզե՞ս վարժապետ ըլլալ.

— Համբերող եղիր։

— Կուզե՞ս զաշխարհ ծաղրել.

— Դերասան եղիր։

— Կուզե՞ս գրագետ ըլլալ.

— Օրվան հացի կարոտ եղիր։

— Կուզե՞ս...

— էո՜ֆ... չեմ ուզեր։

— ...Ինչ որ կուզես ան եղիր: