Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Անանկ է յա, հիմա մեռած է չըսի՞մք մի յա, դուք ալ խոսք չեք հասկնար կոր ա։

— Այս միջոցին ժառանգորդը երկու ոսկի ալ տված միջոցին, մյուսն կը տեսնե, երեք ոսկի ալ ան կուտա և կը հարցնեն երկուքը մեկեն։

— Բայց, կաղաչենք, տեր բժիշկ, վերջնական բան մը ըսե, որ մենք ալ հասկնանք։

Բժիշկն ըսելիքը կորսնցնելով՝

— Հեմ հիմա մեռավ, հեմ շատուց մեռավ ըսելով կծիկը կը դնե։

Բժիշկն երթալուն պես, մեռելը կը վերցվի և գերեզման կը տարվի կը թաղվի։

Ժառանգորդներն ալ դուռը կերթան հարցնելու, թե երբ որ մեկը մեռնի՝ մեռնելեն վերջը կտակ մը ընե նե՝ ան կտակը կը բռնվի։

Պատասխան առնելնուս պես մենք ալ կը հրատարակենք ավելի մանրամասն տեղեկություններով: