Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՅ ՏՈԻՏՈԻՆԵՐ ԵՎ ՄՈՏԻՍԹՐԱՆԵՐ

Անցյալ օր Բերայի մոտիսթրաներն իրար անցեր և ժողով գումարելով որոշեր են վերջապես հայ տիկիններուն և հանըմներուն դեմ բողոքել քոմիսիոնի։

Այս արմենուհիներն, եթե լսածնիս ճշմարիտ է, մոտիսթրաներուն հետ առ և տուր ըրած ժամանակնին վարպետ դարձվածքներով, համոզական խոսքերով զանոնք խաբելով, ֆիստանցուներ, կազեր, շալեր, շինյոններ և այլններ աժան գնով վիրա վիրա կառնեն կը տանին եղեր։ Դեռ առջի օրը հայ տուտու մը ինչ ըրեր ինչ չըրեր քսան ղուրուշի գլխարկ մը հարյուր ղուրուշի առնելով մոտիսթրան խաբեր և առանց ետևը նայելու առեր քալեր է։ Մոտիսթրան՝ իրեն ապսպրեր է որ այդ գնով առած ըլլալը ուրիշի մը չըսե, որպեսզի վարպետն չիմանա և չծեծե զինք։ Ինչպես որ հայտնի է տիկիններն քիչ մը նվազ գաղտնապահ ըլլալնուն մեր տուտուն շիտակ կ՚երթա բոլոր դրացիներուն կըսե, սակայն կապսպրե որ ուրիշի չզրուցեն։ Այդ դրացիներն ալ կերթան այն մաղազայեն շատ մը աժան բաներ կառնեն կերթան, վերջապես մազաղային տերը կուգա և այս եղածները լսելով աղվորիկ մը կը ծեծե զմոտիսթրան։

Կաղաչենք հայ տուտուները, որ խղճմտանքը ձեռքե չթողուն և ուրիշներու ծեծ ուտելուն պատճառ չըլլան, մանավանդ զգուշանան որ իրենց համար չըսվի օր մը, թե հայերն սնանկացուցին ղմոտիսթրաներն: