Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Փունջ՝ քաղաքականության վրա խորհրդածություն մը ընել ուզած ժամանակը՝ միշտ այսպես կսկսի.

— Քաղաքականության հորիզոնը ամպամած է․.. հորիզոնը մութ է, փոթորիկ կսպառնա և այլն։

Շատերը կը հարցնեն մեզ, թե Փունջը քաղաքականության վրա խոսելու սկսա՞ծ ատենք հորիզոնը կը մթննա կոր, չէ նե՝ հորիզոնին մութ եղած ժամանակը խորհրդածության կ՝սկսի կոր և բան մը չկրնար կոր տեսնել և վերջապես՝ թե ինչո՞ւ Փանջին հորիզոնը միշտ մութ է։

Պատճառը սա է, որ Փունջն երկինքը ես նստած եմ և իմ անունս գիտցողները գիտեն նաև, որ «Որդոց որոտման» եմ. հետևապես, քանի որ Փունջին գլխուն վերևը կը նստիմ, Փունջին հորիզոնը երբեք լույս տեսնելիք չունի...


— Ի՞նչ են ազգային երեսփոխանները։

— Մեյմեկ դերասան։

— Ի՞նչ կը ներկայացնեն։

— Ազգը։

— Փափազյան էֆենտին ի՞նչ դեր կը կատարե այս ներկայացման մեջ։

— Չարագործի դերը։


Քննիչ հանձնաժողովի տեղեկագիրը անցյալ շաբթու դեպի խնդրո կարգը ուղևորվեցավ։

— Խնդրոց կարգը ի՞նչ է։

— Լաբյուրինթոս՝ ուսկից ներս մտնողը դուրս չկրնար ելնել։


Կ. Պոլսո անցյալ շաբթվան փողոցներուն պատերուն վրա հետևյալ ազգը կը կարդացվեր.